Գալուստ Սահակյան. «Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկները ծաղր են մեր հասարակության համար»
Այսօրվա ասուլիսին ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտնել է, թե «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկները ծաղր են մեր հասարակության համար։ ««Ժառանգությունը» ռեսուրսներ և կադրային բազա չունի: Մենք կողմնակից ենք համագործակցության, քանի որ մեր իրականության մեջ չպիտի որոնենք հակառակորդներ»,–ասել է բանախոսը՝ նշելով, թե քաղաքական դաշտի կայացման միակ գործիքը երկխոսությունն է: «Մենք ամեն ինչ անում ենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը գնա երկխոսության, եթե չգնա, մենք արդեն սկսել ենք աշխատել և տեսնում ենք առկա խնդիրների լուծման ուղիները: Գնալով երկխոսության՝ Րաֆֆի Հովհաննիսյանը կամրապնդիր իր դիրքերը ընդդիմադիր քաղաքական դաշտում»,–ասել է ՀՀԿ փոխնախագահն՝ ընդգծելով, թե Սերժ Սարգսյանը հավաքել է իր ձայները, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը` Լևոն Տեր-Պետրոսյանինն ու Գագիկ Ծառուկյանինը։

7or.am