Լրահոս

26.03.2013 11:05


Ապրիլի 23-ին նախատեսվում է հանրային հավաք և ջահերով ավանդական երթ

Ապրիլի 23-ին նախատեսվում է հանրային հավաք և ջահերով ավանդական երթ

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի  նախաշեմին ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունը և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը հանդես են եկել հայտարարությամբ` Հայաստանի բոլոր երիտասարդներին հրավիրելով մասնակցել ջահերով ավանդական երթին: Հայտարարության տեքստը` ստորեւ:

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունը և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը 2013թ. ապրիլի 23-ին նախատեսում են կազմակերպել հանրային հավաք և ջահերով ավանդական երթը:

Բոլոր ուսանողական, երիտասարդական կազմակերպություններին հրավիրում ենք մասնակցելու մեր այս նախաձեռնությանը։ Սիրելի' երիտասարդներ, ապրիլի 24-ի նախօրյակին ապացուցենք մեր միասնությունը և մեր անժամանցելի իրավունքներին տեր լինելու վճռական կամքը:

Ջահերով երթի կազմակերպչական հանձնախմբի հեռախոսահամարն է` 010- 52-39-84

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միություն

«Նիկոլ Աղբալյան» ուսանողական միություն

Այս խորագրի վերջին նյութերը