Րաֆֆի Հովհաննիսյանը, իրոք, նոր տեխնոլոգիաներ է կիրառում։ Նա արթուրբաղդասարյանություն անելու անունը դրել է «Բարևի» հեղափոխություն և նստել Ազատության հրապարակում։
Րաֆֆու նոր տեխնոլոգիաներից է նաև այն, որ նա «ստադուլ» է անում և սպառնում դիակ դառնալ, եթե Սերժ Սարգսյանը... պաշտոն չտա։
Հայաստանի նորանկախ պատմության մեջ սա աննախադեպ երևույթ է։ «Մինչև պաշտոն չտաս՝ հացադուլս չեմ դադարեցնի» կարգախոսը նոր խոսք է հաճախորդացման գործում։ Արթուր Բաղդասարյանին և ՕԵԿ–ին կարելի է արդեն մոռանալ։ Հիմա ՕԵԿ–ի նոր տեսակ է ի հայտ եկել՝ «Րաֆֆինացված»։
Եթե 2008թ. ՕԵԿ–ին խնդրեցին ու ճամբարափոխության դիմաց պաշտոն տվեցին, ապա այս դեպքում «ընդդիմադիրն» ինքն է «ժողովրդի» անունից պատրաստակամություն հայտնում ճամբարափոխ լինել, այն էլ՝ հրապարակում հավաքվածների դիմաց՝ «ափաշքարա»։
Դեռ երբեք պաշտոն ստանալու պահանջով Ազատության հրապարակում հանրահավաք չէր եղել 88–ից սկսած։ Հրաժարականների պահանջ եղել էր, բայց խրոխտ ձայնով ու դեմքի ահասարսուռ արտահայտությամբ իշխանությունից պաշտոն մուրալ չէր եղել։ Այդպիսի «ղալաթ» չէին արել ո՛չ Գեղամյանը, ո՛չ Բաղդասարյանը, ո՛չ էլ մեկ ուրիշ հաճախորդ։
Ընդ որում՝ Րաֆֆու ախորժակն այնպիսին է, որ նա մոտ մեկ տասնյակ պաշտոն է ուզում և միաժամանակ ուզում է նշանակվել «ընդդիմության առաջնորդ», որպեսզի երկու ճակատով աշխատի։ Այսինքն՝ Րաֆֆին իրեն գժի տեղ դրած՝ ուզում է վանքի հավերն ուտել։ Ահա՛ բարություն և հանդուրժողականություն քարոզող Րաֆֆիի իրական դեմքը, որը ոչնչով չի տարբերվում ցերեկները «օջախի կնիկ» ձևացող, սակայն գիշերները փողոցում «ժողովրդին» ծառայող «թիթեռնիկից»։
«Րաֆֆինացված» ՕԵԿ

Սևակ Մինասյան