Որքանո՞վ է լուրջ «պապկան ձեռքին» հարբած քաղաքացու խուլիգանական արարքը մահափորձ որակելը
Մարտի 23-ին Ազատության հրապարակում մի հարբած քաղաքացի փորձել էր հարձակվել Րաֆֆի Հովհաննիսյանի վրա՝ նրան հայհոյելով և անվանելով դավաճան: Դեպքից երկու օր անց «Ժառանգությունը» հանդես է եկել հայտարարությամբ՝ տեղի ունեցածը որակելով «ոտնձգություն Ր. Հովհաննիսյանի կյանքի նկատմամբ»: Թեև քաղաքացին տեղում բերման է ենթարկվել ոստիկանության կենտրոնական բաժին, «Ժառանգությունն» ամեն դեպքում ոստիկանությանը մեղադրել է անգործության մեջ՝ պահանջելով «անհապաղ բացահայտել հնարավոր մարդասպանի ինքնությունը»:
Ըստ «Ժողովուրդի»՝ զավեշտն այն է, որ կուսակցության երկօրյա աշխատանքի արդյունքում պատրաստված հայտարարության հրապարակումից մեկ ժամ առաջ ոստիկանությունն արդեն հրապարակել էր քաղաքացու ինքնությունը, ձեռքին միայն թղթապանակ ունեցող «հնարավոր մարդասպանը» 1961թ. ծնված Ղազար Ղ-ն է, որի մոտ որևէ զենք չի հայտնաբերվել: Թե որքանով է լուրջ «պապկան ձեռքին» հարբած քաղաքացու խուլիգանական արարքը մահափորձ որակելը, այն էլ դեպքից երկու օր անց, թողնում ենք առանց մեկնաբանության: