Աշխարհ

26.03.2013 10:01


Թուրքիայում 861 հայաստանցի ընտանիք ժամանակավոր կացության իրավունք է ստացել

Թուրքիայում 861 հայաստանցի ընտանիք ժամանակավոր կացության իրավունք է ստացել

Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուամեր Գյուլերը, խորհրդարանում պատասխանելով պատգամավորների հարցերին, հայտնել է, որ Թուրքիայում ժամանակավոր կացության իրավունք է ստացել 861 հայաստանցի ընտանիք։ Այդ մասին հաղորդում է Թուրքիայի խորհրդարանի կայքը։ Բացի նշյալ ընտանիքներից, ըստ Գյուլերի՝ նման իրավունք են ստացել նաև տարբեր նպատակներով Թուրքիայում գտնվող հայաստանցիներ:

Հիշեցնենք, որ 2010թ. Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել էր հայաստանցիներին արտաքսել Թուրքիայից։ «Իմ երկրում ապրում է 170 հազ. հայ, որից 70 հազ.–ն է Թուրքիայի քաղաքացի: Վաղը, եթե պետք լինի, ես կասեմ այդ հարյուր հազարին, որոնց հետ դեռ հանդուրժում ենք, որպեսզի նրանք լքեն մեր երկիրը։ Ես կանեմ դա, որովհետեւ նրանք իմ քաղաքացիները չեն, եւ ես պարտավոր չեմ նրանց պահել իմ երկրում»,–ասել էր Թուրքիայի վարչապետը։

Այս խորագրի վերջին նյութերը