Րաֆֆիին ոչ մի նախագահ պետք չէ, միայն մի քանի պաշտոն (Տեսանյութ)
Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ մի այնպիսի առաջարկություններ արեց Սերժ Սարգսյանին, որոնցից վերջինս երեւի դժվարությամբ կարող է հրաժարվել. հատկապես` դրանց երկրորդ մասից: Մեռնեմ հայոց լեզվի զորությանը: Ափսոս, Հովհաննիսյանը դա չի հասկանում: Որովհետեւ` առաջարկները հնչեցնելուց հետո նրա թիմակիցները ասում են, թե առաջարկների կոնտեքստը, իմաստը ճիշտ չի հասկացվել, եւ այլն, եւ այսպես շարունակ: Բայց հայոց լեզուն զորեղ է եւ զորավոր է, (չխառնել զորավար բառի հետ): Բաներ կան, որ հայերենում այլ իմաստով ուղղակի անհնար է հասկանալ:
Ուրեմն, պարոն Րաֆֆին, երեկ Ազատության հրապարակի հարթակից ներկայացրեց Սերժ Սարգսյանին ուղղված առաջարկների փաթեթ, իր բառերով ասած` պայմանագիր: Տատս լավ բառ ուներ, բայց ծանոթներիցս մեկի մորքուրն էլ ավելի լավ բառ էր ասում նման դեպքերի համար:
Ուրեմն, Հովհաննիսյանը բառացիորեն ասաց` երկու առաջարկ կա, մեկը ամբողջական, մյուսը` «գողացված,կեղծված,հակահայկական,հակասահմանադրականըտրություններովհանդերձ, (իդեպ,այդխոսքերինզուգահեռհրապաարակում արդենլսվումենդժգոհվանկարկումներ),եթեդուքուզումեքշարունակելորպեսդեֆակտոնախագահչունենալովժողովրդիվստահությանքվեննաեւայդհնարավորությունըպիտիտամձեզ»: Ասաց, որ սա իրենց նվազագույն դիրքորոշումն է` այսինքն, պլան մինիմումը:
Ուրեմն, պլան մաքսիումը` Արտահերթնորնախագահականընտրություններիանցկացում: Ի դեպ, որքան էլ տարօրինակ է, երբ մինչ այդ Արմեն Մարտիրոսյանն իրեն ներկայացրեց որպես ՀՀ չորրորդ նախագահ, պարոն Րաֆֆին ասաց, որ իրեն ոչ մի նախագահ պետք չէ:
ԿԱՄ
Արտահերթխորհրդարանականընտրություններ՝այստարվաընթացքում: (Մինչ այդ Ընտրական օրենսգրքում իրականացնել փոփոխություններ. վերացնել մեծամասնական ընտրակարգը՝ թողնելով բացառապես համամասնականը, թույլատրել ընտրած քաղաքացիների ցուցակների հրապարակումը, վերականգնել քաղաքական-կուսակցական սկզբունքը Կենտրոնական ընտրական եւ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների ձեւավորման համար, դրսում ապրողների քվեարկության ապահովում կամ էլ ընտրացուցակներից նրանց հանում)
Ուրեմն, ինչպես տեսանք, պարոն Հովհաննիսյանը ներկայացրեց երկու պլան` պլան մաքսիմում եւ պլան մինիմում: Մաքսիմում պլանով` նախագահական նոր ընտրություններ, իսկ եթե դա չի ստացվում, ապա մի քանի պաշտոն է ուզում: Մնացածը`ինչպես տատս կասեր` համեմունքներ են, խառը չորացրած կանաչի:
Կասեք` այդպես չէ, բայց, այդ պարագայում` նորից մեռնենք հայոց լեզվի զորությանը: Րաֆֆի Հովհաննիսյանը չի ասում` նոր ընտրություններ եւ... : Չնայած, ի դեպ, եթե նա համարում է, որ ինքն է հաղթել ընտրություններում, ապա նրա միակ քաղաքական հնչեցված պահանջը նոր ընտրությունները պետք է լինեին, առանց որեւէ հավելյալ համեմունքների: Րաֆֆին ասում է` նոր ընտրություններ ԿԱՄ...: Այսինքն, հայերենով սա նշանակում է, եթե նոր ընտրություններ չեն լինում, ապա ինքը` Րաֆֆին, պատրաստ է Սերժ Սարգսյանին «թողնել մնալ դե ֆակտո նախագահ», եթե վերջինս իրեն տա նշված պաշտոնները: Ի դեպ, այստեղ էլ Րաֆֆին բառախաղ է անում, ասում է` ժողովրդի` հանձնինս Րաֆֆի նշանակած մարդկանց: Բայց մի հարցնող լիներ պարոն Րաֆֆին, ի՞նչ կապ ունի այստեղ ժողովուրդը: Այդ երբվանի՞ց է ժողովուրդ բառը հայերենում դարձել Րաֆֆի անվան հոմանիշը:
Հաջորդ, շա՜տ խիստ էական հանգամանքը:
Ասենք` Սերժ Սարգսյանն ընդունեց պարոն Րաֆֆի պլան մինիմումը, քանզի ինչպես հասկանում ենք, պլան մաքսիումը ոչ Սերժ Սարգսյանին է պետք, ոչ՝ պարոն Րաֆֆին, ի՞նչ է լինելու դրանից հետո: Ոչինչ: Ամեն ինչ դրանով էլ կավարտվի, կամ ինչպես` մի երկու տարի առաջ պարոն Րաֆֆիի մասին ասում էր նրա ներկայիս թիմակից Նիկոլ Փաշինյանը, կլինի` Ֆինիտա լա կոմեդիա: Թատրոնը կավարտվի: Ինչո՞ւ: Շատ պարզ պատճառով: Քանզի եւ վասնզի, ինչպես լսեցիք պարոն Հովհաննիսյանի շուրթերից, պաշտոնների դիմաց Րաֆֆին համաձայնվում է հնարավորություն տալ Սերժ Սարգսյանին` գողացված,կեղծված,հակահայկական,հակասահմանադրականընտրություններովհանդերձ, շարունակել մնալորպեսդեֆակտոնախագահ`չունենալովժողովրդիվստահությանքվեն:
Այստեղ մի անգամ էլ մեռնենք հայոց լեզվի զորությանը, չնայած, ո՞վ գիտե, գուցե վաղը կասեն` սխալ թարգմանություն է եղել: Բայց ինչեւէ:
Այժմ փորձենք հասկանալ այս ամենի չերեւացող կողմը:
Րաֆֆի Հովհաննիսյանն ուզում է պաշտոններ, որտեղ ինքը` իրեն նույնականացնելով ժողովրդի հետ, նշանակում է իր մարդկանց: Պարոն Րաֆֆին ամբողջ իշխանությունը չի ուզում: Այլ միայն` դրա մի մասը: Դրա դիմաց հնարավորություն է տալիս Սերժ Սարգսյանին մնալ դե ֆակտո նախագահ: Բոլորը երջանիկ են, իրար ջան ու ղուրբան են ասում, «զինվորը սահմանին է գանգնում», արեւը նորից արեւելքից է դուրս գալիս եւ բոլորը ցրվում են տներով: Բայց, Սերժ Սարգսյանի ասած` մենք դրա համար չենք այստեղ հավաքվել, եւ չմոռանանք` այստեղ մի կարեւոր հանգամանք էլ կա:
Փորձենք հասկանալ` այդ ի՞նչ պաշտոններ է ցանկանում պարոն Րաֆֆին:
Նախ, դրա համար փորձենք ընթերցել կամ վերընթերցել Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի ծիրին մեջ գործող մամուլը: Պարոն Րաֆֆին ցանկանում է բոլոր այն պաշտոնները, որոնց ներկայիս պաշտոնավարողներին հատկապես վերջին մեկուկես տարվա ընթացքում ակտիվորեն քննադատել է վերոնշյալ մամուլը: Իսկ ի՞նչ է ուզում վերոնշյալ մամուլը, կամ ավելի ճիշտ` վերոնշյալ փեսան:
Շատ պարզ մի բան` ներքին փոքրիկ հեղաշրջումիկ: Որոշ արդեն բազմակի օգտագործված հին կադրերից ազատում, այդ պաշտոններում` նոր, ավելի թարմ, դեռ երիտասարդ իշխանական երիտասարդների նշանակում` առանց ավելորդ ցնցումների, իհարկե, առանց իշխանությունը ժողովրդին հանձնելու, իհարկե: Ու դա արվում է նաեւ`շահարկելով ժողովրդի բնական եւ հիմնավոր դժգոհությունները` ավանգարդում պահելով վերոնշյալ փեսայի մամուլը, որոնք էլ հնչեցնում են այդ մեսիջները. «Թագավորը լավն է (կամ այնքան էլ վատը չէ, կամ` եղածների մեջ ամենավատը չէ), բոյարներն են վատը», «Ստալինը ոչնչից տեղյակ չէ, ամեն ինչ չար Բերիան է անում», հարկայինը խեղդում է ձեզ, որովհետեւ միայն ու բացառապես հարկայինի պետն է վատը, խոշոր հարկատուները հարկեր չեն վճարում, քանզի նրանք այնքան գլուխ ունեն, որ չեն վճարում: Եւ ոչ մի խոսք այն մասին, որ համակարգը, կամ ինչպես իրավացիորեն ձեւակերպել է այդ միտքը Հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը` ավազակապետական բուրգի կառուցվածքն ու դրվածքն է այդպիսին: Քանզի ու վասզնի, եթե մինչեւ ամենավերեւինը իր «փայն» ու «ատկատն» է ցանկանում, նրանից ներքեւ գտնվող բոլոր պաշտոնյաները պետք է հարստահարեն իրենցից ներքեւ գտնվողներին:
Սա` փեսայի ծիրին մեջ գտնվող մամուլի մեսիջները:
Հիմա դառնանք պարոն Րաֆֆին: Վերջինս, գուցե ամենատարօրինակ զուգադիպությամբ եւ պատահականությամբ, փաստորեն հենց այդ նույն` փեսայական ծիրին մեջ գտնվող մամուլի թիրախում գտնվող պաշտոններն են ցանկանում: Արմեն Մարտիրոսյանի ականջը կանչի` իշխանության մեջ գտնվող ողջախոհ երիտասարդների անունն ինչի՞ հնչեցրեց, մեզ էլ կասկածների գիրկը նետեց:
Չէ, մենք չենք պնդում, որ պարոն Րաֆֆին գործարքի մեջ է մտել պարոն Միքայելի հետ, կամ` որ պարոն Միքայելը պարոն Րաֆֆու ձեռքով շագանակներ է հանում կրակից: Ամենեւին: Բայց տարօրինակ զուգադիպությունները պարտավոր ենք արձանագրել:
Քանի չեն ասել` սխալ թարգմանություն է եղել, իսկ տեսագրությունն էլ հաշիվ չէ:
Րաֆֆիին ոչ մի նախագահ պետք չէ, միայն մի քանի պաշտոն (Տեսանյութ)
Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ մի այնպիսի առաջարկություններ արեց Սերժ Սարգսյանին, որոնցից վերջինս երեւի դժվարությամբ կարող է հրաժարվել. հատկապես` դրանց երկրորդ մասից: Մեռնեմ հայոց լեզվի զորությանը: Ափսոս, Հովհաննիսյանը դա չի հասկանում: Որովհետեւ` առաջարկները հնչեցնելուց հետո նրա թիմակիցները ասում են, թե առաջարկների կոնտեքստը, իմաստը ճիշտ չի հասկացվել, եւ այլն, եւ այսպես շարունակ: Բայց հայոց լեզուն զորեղ է եւ զորավոր է, (չխառնել զորավար բառի հետ): Բաներ կան, որ հայերենում այլ իմաստով ուղղակի անհնար է հասկանալ:
Ուրեմն, պարոն Րաֆֆին, երեկ Ազատության հրապարակի հարթակից ներկայացրեց Սերժ Սարգսյանին ուղղված առաջարկների փաթեթ, իր բառերով ասած` պայմանագիր: Տատս լավ բառ ուներ, բայց ծանոթներիցս մեկի մորքուրն էլ ավելի լավ բառ էր ասում նման դեպքերի համար:
Ուրեմն, Հովհաննիսյանը բառացիորեն ասաց` երկու առաջարկ կա, մեկը ամբողջական, մյուսը` «գողացված, կեղծված,հակահայկական, հակասահմանադրական ըտրություններով հանդերձ, (ի դեպ, այդ խոսքերին զուգահեռհրապաարակում արդեն լսվում են դժգոհ վանկարկումներ), եթե դուք ուզում եք շարունակել որպես դեֆակտո նախագահ չունենալով ժողովրդի վստահության քվեն նաեւ այդ հնարավորությունը պիտի տամձեզ»: Ասաց, որ սա իրենց նվազագույն դիրքորոշումն է` այսինքն, պլան մինիմումը:
Ուրեմն, պլան մաքսիումը` Արտահերթ նոր նախագահական ընտրությունների անցկացում: Ի դեպ, որքան էլ տարօրինակ է, երբ մինչ այդ Արմեն Մարտիրոսյանն իրեն ներկայացրեց որպես ՀՀ չորրորդ նախագահ, պարոն Րաֆֆին ասաց, որ իրեն ոչ մի նախագահ պետք չէ:
ԿԱՄ
Արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ այս տարվա ընթացքում: (Մինչ այդ Ընտրական օրենսգրքում իրականացնել փոփոխություններ. վերացնել մեծամասնական ընտրակարգը՝ թողնելով բացառապես համամասնականը, թույլատրել ընտրած քաղաքացիների ցուցակների հրապարակումը, վերականգնել քաղաքական-կուսակցական սկզբունքը Կենտրոնական ընտրական եւ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների ձեւավորման համար, դրսում ապրողների քվեարկության ապահովում կամ էլ ընտրացուցակներից նրանց հանում)
Ապա
Առնվազն հինգ մարզպետների ազատում աշխատանքից եւ այդ պաշտոններում ժողովրդի` հանձնինս Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացրած մարդկանց նշանակում:
Հիմնական ընտրակեղծարար քաղաքապետերի եւ գյուղապետերի ազատում աշխատանքից՝ օգտագործելով կառավարության լիազորությունները:
Բոլոր ընտրակեղծարարների, այդ թվում մարզպետերի, քաղաքապետերի, կուսակցական պատասխանատուների, այլ պաշտոնյաների ենթարկում քրեական պատասխանատվության:
Կառավարության եւ ծառայությունների թվից հետեւյալ ոլորտների ղեկավարներ նշանակել ժողովրդի` հանձնին`Հովհաննիսյանի ներկայացված անձանց.
ա/ ՀՀ դատախազություն
բ/ Հարկային եւ մաքսային պետական ծառայություն
գ/ Ազգային անվտանգության ծառայություն
դ/ Արտգործնախարարություն
ե/ Կրթության եւ գիտության նախարարություն
զ/ ԱԺ վերահսկիչ պալատ
է/ Արդարադատության խորհուրդ
ը/ Հակակոռուպցիոն հանձնաժողով
Ուրեմն, ինչպես տեսանք, պարոն Հովհաննիսյանը ներկայացրեց երկու պլան` պլան մաքսիմում եւ պլան մինիմում: Մաքսիմում պլանով` նախագահական նոր ընտրություններ, իսկ եթե դա չի ստացվում, ապա մի քանի պաշտոն է ուզում: Մնացածը`ինչպես տատս կասեր` համեմունքներ են, խառը չորացրած կանաչի:
Կասեք` այդպես չէ, բայց, այդ պարագայում` նորից մեռնենք հայոց լեզվի զորությանը: Րաֆֆի Հովհաննիսյանը չի ասում` նոր ընտրություններ եւ... : Չնայած, ի դեպ, եթե նա համարում է, որ ինքն է հաղթել ընտրություններում, ապա նրա միակ քաղաքական հնչեցված պահանջը նոր ընտրությունները պետք է լինեին, առանց որեւէ հավելյալ համեմունքների: Րաֆֆին ասում է` նոր ընտրություններ ԿԱՄ...: Այսինքն, հայերենով սա նշանակում է, եթե նոր ընտրություններ չեն լինում, ապա ինքը` Րաֆֆին, պատրաստ է Սերժ Սարգսյանին «թողնել մնալ դե ֆակտո նախագահ», եթե վերջինս իրեն տա նշված պաշտոնները: Ի դեպ, այստեղ էլ Րաֆֆին բառախաղ է անում, ասում է` ժողովրդի` հանձնինս Րաֆֆի նշանակած մարդկանց: Բայց մի հարցնող լիներ պարոն Րաֆֆին, ի՞նչ կապ ունի այստեղ ժողովուրդը: Այդ երբվանի՞ց է ժողովուրդ բառը հայերենում դարձել Րաֆֆի անվան հոմանիշը:
Հաջորդ, շա՜տ խիստ էական հանգամանքը:
Ասենք` Սերժ Սարգսյանն ընդունեց պարոն Րաֆֆի պլան մինիմումը, քանզի ինչպես հասկանում ենք, պլան մաքսիումը ոչ Սերժ Սարգսյանին է պետք, ոչ՝ պարոն Րաֆֆին, ի՞նչ է լինելու դրանից հետո: Ոչինչ: Ամեն ինչ դրանով էլ կավարտվի, կամ ինչպես` մի երկու տարի առաջ պարոն Րաֆֆիի մասին ասում էր նրա ներկայիս թիմակից Նիկոլ Փաշինյանը, կլինի` Ֆինիտա լա կոմեդիա: Թատրոնը կավարտվի: Ինչո՞ւ: Շատ պարզ պատճառով: Քանզի եւ վասնզի, ինչպես լսեցիք պարոն Հովհաննիսյանի շուրթերից, պաշտոնների դիմաց Րաֆֆին համաձայնվում է հնարավորություն տալ Սերժ Սարգսյանին` գողացված, կեղծված, հակահայկական, հակասահմանադրական ընտրություններովհանդերձ, շարունակել մնալ որպես դե ֆակտո նախագահ` չունենալով ժողովրդի վստահության քվեն:
Այստեղ մի անգամ էլ մեռնենք հայոց լեզվի զորությանը, չնայած, ո՞վ գիտե, գուցե վաղը կասեն` սխալ թարգմանություն է եղել: Բայց ինչեւէ:
Այժմ փորձենք հասկանալ այս ամենի չերեւացող կողմը:
Րաֆֆի Հովհաննիսյանն ուզում է պաշտոններ, որտեղ ինքը` իրեն նույնականացնելով ժողովրդի հետ, նշանակում է իր մարդկանց: Պարոն Րաֆֆին ամբողջ իշխանությունը չի ուզում: Այլ միայն` դրա մի մասը: Դրա դիմաց հնարավորություն է տալիս Սերժ Սարգսյանին մնալ դե ֆակտո նախագահ: Բոլորը երջանիկ են, իրար ջան ու ղուրբան են ասում, «զինվորը սահմանին է գանգնում», արեւը նորից արեւելքից է դուրս գալիս եւ բոլորը ցրվում են տներով: Բայց, Սերժ Սարգսյանի ասած` մենք դրա համար չենք այստեղ հավաքվել, եւ չմոռանանք` այստեղ մի կարեւոր հանգամանք էլ կա:
Փորձենք հասկանալ` այդ ի՞նչ պաշտոններ է ցանկանում պարոն Րաֆֆին:
Նախ, դրա համար փորձենք ընթերցել կամ վերընթերցել Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի ծիրին մեջ գործող մամուլը: Պարոն Րաֆֆին ցանկանում է բոլոր այն պաշտոնները, որոնց ներկայիս պաշտոնավարողներին հատկապես վերջին մեկուկես տարվա ընթացքում ակտիվորեն քննադատել է վերոնշյալ մամուլը: Իսկ ի՞նչ է ուզում վերոնշյալ մամուլը, կամ ավելի ճիշտ` վերոնշյալ փեսան:
Շատ պարզ մի բան` ներքին փոքրիկ հեղաշրջումիկ: Որոշ արդեն բազմակի օգտագործված հին կադրերից ազատում, այդ պաշտոններում` նոր, ավելի թարմ, դեռ երիտասարդ իշխանական երիտասարդների նշանակում` առանց ավելորդ ցնցումների, իհարկե, առանց իշխանությունը ժողովրդին հանձնելու, իհարկե: Ու դա արվում է նաեւ`շահարկելով ժողովրդի բնական եւ հիմնավոր դժգոհությունները` ավանգարդում պահելով վերոնշյալ փեսայի մամուլը, որոնք էլ հնչեցնում են այդ մեսիջները. «Թագավորը լավն է (կամ այնքան էլ վատը չէ, կամ` եղածների մեջ ամենավատը չէ), բոյարներն են վատը», «Ստալինը ոչնչից տեղյակ չէ, ամեն ինչ չար Բերիան է անում», հարկայինը խեղդում է ձեզ, որովհետեւ միայն ու բացառապես հարկայինի պետն է վատը, խոշոր հարկատուները հարկեր չեն վճարում, քանզի նրանք այնքան գլուխ ունեն, որ չեն վճարում: Եւ ոչ մի խոսք այն մասին, որ համակարգը, կամ ինչպես իրավացիորեն ձեւակերպել է այդ միտքը Հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը` ավազակապետական բուրգի կառուցվածքն ու դրվածքն է այդպիսին: Քանզի ու վասզնի, եթե մինչեւ ամենավերեւինը իր «փայն» ու «ատկատն» է ցանկանում, նրանից ներքեւ գտնվող բոլոր պաշտոնյաները պետք է հարստահարեն իրենցից ներքեւ գտնվողներին:
Սա` փեսայի ծիրին մեջ գտնվող մամուլի մեսիջները:
Հիմա դառնանք պարոն Րաֆֆին: Վերջինս, գուցե ամենատարօրինակ զուգադիպությամբ եւ պատահականությամբ, փաստորեն հենց այդ նույն` փեսայական ծիրին մեջ գտնվող մամուլի թիրախում գտնվող պաշտոններն են ցանկանում: Արմեն Մարտիրոսյանի ականջը կանչի` իշխանության մեջ գտնվող ողջախոհ երիտասարդների անունն ինչի՞ հնչեցրեց, մեզ էլ կասկածների գիրկը նետեց:
Չէ, մենք չենք պնդում, որ պարոն Րաֆֆին գործարքի մեջ է մտել պարոն Միքայելի հետ, կամ` որ պարոն Միքայելը պարոն Րաֆֆու ձեռքով շագանակներ է հանում կրակից: Ամենեւին: Բայց տարօրինակ զուգադիպությունները պարտավոր ենք արձանագրել:
Քանի չեն ասել` սխալ թարգմանություն է եղել, իսկ տեսագրությունն էլ հաշիվ չէ:
Քրիստինե Խանումյան
Աղբյուրը՝ http://www.ilur.am/news/view/11085.html