Ջրի ուսումնասիրությամբ զբաղվող գիտական կենտրոնը ջուր չունի
«Արդեն կես տարուց ավելի է` ջուր չունենք. տալիս են շաբաթվա մեջ մի քանի ժամով: Մենք ջուր ենք ուսումնասիրում, բայց մենք ջուր չունենք, իսկ մեր պայմանագրում գրված է, որ 24 ժամ ջուր պիտի լինի»,-ասաց ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիային գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը «ԷկոԼուր» մամուլի ակումբում Ջրի համաշխարհային օրվան նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ: Կենտրոնը զբաղվում է լաբորատոր եւ գիտական փորձարարական աշխատանքներով, որի համար անհրաժեշտ է հոսող ջուր, այլ ոչ թե տարաներում հավաքված ջուր:
Կենտրոնը դիմել է «Երեւան ջուր» ՓԲԸ-ին, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, բայց ոչ մի տեղից արձագանք չկա: «Մեր շենքի դիմացը Պեպսի Կոլայի գործարանն է: Դա հենց կառուցվեց, մեր ջուրը կտրվեց: Ես մեծ կասկածներ ունեմ, որ մեր ջուր չունենալը կախված է դրանից: Ես ասում եմ` գոնե մեզ ջուր տվեք առավոտվա ժամը 10-5-ը, պետք չէ մեզ 24 ժամ, դա էլ չեն տալիս: Մարդիկ եկել, ասել են` չենք կարող աշխատել այսպես, ես թողել եմ, գնացել են տուն»,- ասաց Բարդուխ Գաբրիելյանը: Եթե խնդիրը լուծում չստանա, ապա Բարդուխ Գաբրիելյանի խոսքերով՝ իրենք կդիմեն դատարան:

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ