Լրահոս

20.01.2011 15:06


Մեթյու Բրայզան փետրվարի սկզբին ժամանելու է Բաքու

Մեթյու Բրայզան փետրվարի սկզբին ժամանելու է Բաքու

Ադրբեջանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Մեթյու Բրայզան փետրվարի սկզբին ժամանելու է Բաքու։

Հիշեցնենք, որ 2010թ. դեկտեմբերի 30-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ադրբեջանում ԱՄՆ դեսպան է նշանակել Մեթյու Բրայզային։

Համաձայն ԱՄՆ Սահմանադրության՝ նախագահի առաջարկած թեկնածուներին պետք է հաստատի ԱՄՆ Սենատի Կոնգրեսը։ Սակայն այն ընթացքում, երբ Կոնգրեսը արձակուրդի մեջ է, նախագահն իրավասու է միանձնյա կադրային նշանակումներ կատարել։

Նախագահի հրամանագիրը նրա ընտրյալներին հնարավորություն է տալիս նոր պարտականությունների կատարմանն անցնել առանց սենատի հաստատմանը սպասելու։ Սակայն եթե մինչ 2011թ. նոյեմբեր-դեկտեմբեր՝ Կոնգրեսի մյուս նստաշրջանի ավարտը, սենատորներն առաջարկված թեկնածությունը չհաստատեն, ապա տվյալ հրամանագիրը դադարում է գործել։

Այս խորագրի վերջին նյութերը