Սերժ Սարգսյանի ինքնաասուլիսը վերջապես կարգի բերվեց նախագահական նստավայրում գործող «Միշիկպրադաքշըն»–ում, տեղը տեղին մոնտաժվեց և ներկայացվեց հեռուստադիտողի դատին։
Լրագրողի դեր կատարողների «հարցերին» ի պատասխան՝ Սերժը որոշ մանրամասներ ներկայացրեց իր և Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումից։
«Եթե ինչ-որ մի հրաշքով մենք արձակում ենք խորհրդարանը և անց ենք կացնում խորհրդարանական ընտրություններ, Դուք վստա՞հ եք, որ 5 տոկոսը կհաղթահարեք: Ասաց` միասին գնանք Հանրապետականի հետ»,–Րաֆֆիի՝ ԱԺ արտահերթ ընտրություններ պահանջելուն հաջորդած խոսակցությունն էր պատմում 58% «խփած» նախագահի նախկին թեկնածուն։
Այսինքն՝ ստացվում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանն առաջարկել է արձակել խորհրդարանը և ՀՀԿ–«Ժառանգություն» միասնական շարքերով սեփականաշնորհել խորհրդարանը (Սերժի փեսայի ծրագրերը շատ «կրեատիվ» բնույթ են կրում)։
Րաֆֆին դեռ չի հերքել Սերժի այդ ասածը։ «Ժառանգության» տարբեր անդամներ և «Բարևի» հեղափոխության առաջամարտիկներից ոմանք պնդում են, թե Սերժը ստել է։ Րաֆֆիականները համոզված են, որ Սերժը «մուտիլովկայով» էր զբաղված ասուլիսի ժամանակ, քանզի Րաֆֆին չէր կարող այդպիսի «դհոլային» առաջարկ արած լինել (Սերժին ստախոս համարող «Ժառանգության» անդամի հարցազրույցը տե՛ս http://7or.am/am/news/view/49075/ )։
Այն, որ Սերժը ստել ու կեղծել գիտի, գաղտնիք չէ։ Իրան–Հայաստան «երկաթգիծն» ու «գյոզալական» ընտրությունները ձեզ վկա։ Բայց տվյալ դեպքում հարցն այն չէ, թե ով է ստում՝ Սե՞րժը, թե՞ Րաֆֆին։ Հարցն այն է, որ Րաֆֆի՛ն է առիթ տվել տարատեսակ խոսակցությունների, եթե, իհարկե, ընդունում ենք այն տարբերակը, որ Սերժն է ստել։
Որևէ մեկը Րաֆֆիինչէր խնդրել գնալ նախագահական նստավայր ու կեղտոտ առևտրի մեջ մտնել կեղծիքների գերագույն գլխավոր հրամանատարի հետ՝ հանգամանքների բերումով ունեցած հաջողության գինն իջեցնելով մինչև «Ժառանգության» տնօրինած պատգամավորական աթոռների ավելացման ակնկալիք։ Հրապարակը նրան այդպիսի մանդատ չէր տվել։
Որևէ մեկը Րաֆֆիինչէր խնդրել հայտարարել, թե «Ժողովուրդն առանց ինձ ոչ մի քայլ չի անելու, իսկ ես առանց ժողովրդի ոչ մի քայլ չեմ անելու», բայց տակից խաղեր տալ իշխանության այս կամ այն թևի հետ։
Ինչո՞ւ պետք է մենք Սերժից տեղեկանայինք, որ նամակագրություն է եղել «իրավատիրոջ» և «ազատամարտի ռահվիրայի» հետ։ Չէ՞ որ հրապարակը հայտարարվել էր բյուրեղյա մաքրության տարածք, իսկ «Բարևի» հեղափոխությունը որակվել էր որպես թափանցիկագույն շարժում։ Պարզվում է, որ դա այդքան էլ այդպես չէ (մեղմ ասած)։
Հարցն այն չէ, որ կողմերի միջև չէր կարող լինել խորհրդապահական բնույթի շփում։ Կարող էր, բայց Րաֆֆին ինքն էր դա բացառել՝ հայտարարելով, թե միայն բաց շփման կողմնակից է։ Փաստորեն՝ ստում էր։
Իրականությունն այն է, որ նա մի կողմից փորձում էր իշխանության «ողջախոհ» թևի հետ խաղեր տալ, իսկ մյուս կողմից «տաք» պահել հրապարակը, որպեսզի գործարքի գինը բարձրացնի։ Արդյունքում Րաֆֆին հայտնվեց ճողված վիճակում և հիմա ստիպված է «ատմազկեք» մտածել «Միայն իմ դիակի վրա» պահանջից կենդանի դուրս գալու համար։ Իհարկե, դուրս կգա, բայց որպես կենդանի դիակ։ Հատուկ չեմ օգտագործում «քաղաքական դիակ» ձևակերպումը, քանզի Րաֆֆին երբեք քաղաքական մարդ չի եղել. դրա համար անհրաժեշտ գիտելիքներ և մտածողություն են պահանջվում։
Րաֆֆու գլխավորած շարժումն ապաքաղաքական է և հետապնդում է զուտ կոմերցիոն նպատակներ, ինչը բացառում է դիակը։ Իհարկե, լավ է, որ Րաֆֆին կշարունակի ապրել ապրիլի 9–ից հետո, բայց վատ է, որ նա այդպես արժեզրկեց իր գոյության իմաստը։
«Միայն իմ դիակի վրա» հայտարարությամբ Րաֆֆին թակարդի մեջ է հայտնվել։ Եվ այդպես էլ պետք է լիներ, քանզի երկդիմի խաղը դեռ ոչ մեկին օգուտ չի բերել։ Հնարավոր չէ սովաբուժությունը որպես կեղծիքադուլ ներկայացնել և հրապարակում բոցաշունչ ճառեր արտասանել՝ զուգահեռաբար մեսիջներ փոխանակելով պատվիրատուների հետ և նույն հրապարակը «տակից» դարձնելով գործիք երիտօլիգարխիայի ձեռքում։
Ցավով պետք է արձանագրել, որ ստի ու կեղծիքի արտադրամասը տվյալ դեպքում գտնվում է ոչ թե Բաղրամյան 26–ում, այլ Ազատության հրապարակի հարթակում։ «Ֆեյք» ընտրություններին փոխարինելու է եկել «ֆեյք» հեղափոխությունը։ Արդյունքում՝ Սերժը մնում է աթոռին ու մարսում խայտառակ ընտրակեղծիքները։
Ո՞վ է ստախոսը
Սերժ Սարգսյանի ինքնաասուլիսը վերջապես կարգի բերվեց նախագահական նստավայրում գործող «Միշիկպրադաքշըն»–ում, տեղը տեղին մոնտաժվեց և ներկայացվեց հեռուստադիտողի դատին։
Լրագրողի դեր կատարողների «հարցերին» ի պատասխան՝ Սերժը որոշ մանրամասներ ներկայացրեց իր և Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումից։
«Եթե ինչ-որ մի հրաշքով մենք արձակում ենք խորհրդարանը և անց ենք կացնում խորհրդարանական ընտրություններ, Դուք վստա՞հ եք, որ 5 տոկոսը կհաղթահարեք: Ասաց` միասին գնանք Հանրապետականի հետ»,–Րաֆֆիի՝ ԱԺ արտահերթ ընտրություններ պահանջելուն հաջորդած խոսակցությունն էր պատմում 58% «խփած» նախագահի նախկին թեկնածուն։
Այսինքն՝ ստացվում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանն առաջարկել է արձակել խորհրդարանը և ՀՀԿ–«Ժառանգություն» միասնական շարքերով սեփականաշնորհել խորհրդարանը (Սերժի փեսայի ծրագրերը շատ «կրեատիվ» բնույթ են կրում)։
Րաֆֆին դեռ չի հերքել Սերժի այդ ասածը։ «Ժառանգության» տարբեր անդամներ և «Բարևի» հեղափոխության առաջամարտիկներից ոմանք պնդում են, թե Սերժը ստել է։ Րաֆֆիականները համոզված են, որ Սերժը «մուտիլովկայով» էր զբաղված ասուլիսի ժամանակ, քանզի Րաֆֆին չէր կարող այդպիսի «դհոլային» առաջարկ արած լինել (Սերժին ստախոս համարող «Ժառանգության» անդամի հարցազրույցը տե՛ս http://7or.am/am/news/view/49075/ )։
Այն, որ Սերժը ստել ու կեղծել գիտի, գաղտնիք չէ։ Իրան–Հայաստան «երկաթգիծն» ու «գյոզալական» ընտրությունները ձեզ վկա։ Բայց տվյալ դեպքում հարցն այն չէ, թե ով է ստում՝ Սե՞րժը, թե՞ Րաֆֆին։ Հարցն այն է, որ Րաֆֆի՛ն է առիթ տվել տարատեսակ խոսակցությունների, եթե, իհարկե, ընդունում ենք այն տարբերակը, որ Սերժն է ստել։
Որևէ մեկը Րաֆֆիին չէր խնդրել գնալ նախագահական նստավայր ու կեղտոտ առևտրի մեջ մտնել կեղծիքների գերագույն գլխավոր հրամանատարի հետ՝ հանգամանքների բերումով ունեցած հաջողության գինն իջեցնելով մինչև «Ժառանգության» տնօրինած պատգամավորական աթոռների ավելացման ակնկալիք։ Հրապարակը նրան այդպիսի մանդատ չէր տվել։
Որևէ մեկը Րաֆֆիին չէր խնդրել հայտարարել, թե «Ժողովուրդն առանց ինձ ոչ մի քայլ չի անելու, իսկ ես առանց ժողովրդի ոչ մի քայլ չեմ անելու», բայց տակից խաղեր տալ իշխանության այս կամ այն թևի հետ։

Սևակ Մինասյան