Քաղաքական

20.03.2013 10:08


ՀԱԿ երիտթևը պատրաստ է համագործակցության` ընտրությունների վերահսկման համար

ՀԱԿ երիտթևը պատրաստ է համագործակցության` ընտրությունների վերահսկման համար

Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական միությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է. 
«Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական միությունը, հաշվի առնելով Երևան քաղաքի ավագանու առաջիկա ընտրությունների կարևորությունը ՀՀ-ում սահմանադրական կարգի վերականգման և ընտրական գործընթացում օրինականության հաստատման հարցում, պատրաստակամություն է հայտնում համագործակցել Հայաստանի ապագայով մտահոգ բոլոր քաղաքական ուժերի երիտասարդական թևերի և կազմակերպությունների հետ՝ բուն քվեարկության օրը, ինչպես նաև նախընտրական և հետընտրական շրջաններում` Սերժ Սարգսյանի գլխավորած ընտրակեղծարար իշխանություններին դիմակայելու և ընտրությունների օրինական ընթացքի վերահսկման համար»:

Այս խորագրի վերջին նյութերը