Քաղաքական

19.03.2013 20:05


Ընտրությունների օրը Դինամո մարզասրահում այլընտրանքային ԿԸՀ է գործե՞լ

Ընտրությունների օրը Դինամո մարզասրահում այլընտրանքային ԿԸՀ է գործե՞լ

Սերժ Սարգսյանի համար ձայն ապահոված օլիգարխիկ, քրեական, վարչական, բիզնես շրջանակները ընտրություններից հետո գտնվում են խորը դեպրեսիայի մեջ. Ս. Սարգսյանը որևէ կերպ չի ընդունում, որ իր ձայները ապահովել են հենց այդ մարդիկ: Եւ, բնականաբար, չի պատրաստվում վարձահատույց լինել այդ մարդկանց:  Երկար ժամանակ է, ինչ քաղաքական շրջանակներում վարկած է շրջանառվում,  որ այս ընտրությունների օրը գործել է նաև այլ կեղծարարական մեծանիզմ, որն էլ ապահովել է ձայների կամ թվանկարչության անհրաժեշտ քանակը:

iLur.am-ի տեղեկություններով, իսկապես եղել է նման համակարգ: Նախագահական ընտրություններից  մի քանի օր առաջ Դինամո մարզասրահում  ստեղծվել է հսկայական համակարգչային կենտրոն: Այս ամենն արվել է խիստ գաղտնիության պայմաններում: Ողջ օպերացիան գլխավորել է անձամբ Ս. Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը, իսկ բուն իրականացումը ապահովել է նրա մտերիմ ընկեր և բիզնես- ընկեր, ԱԺ պատգամավոր` Արման Սահակյանը: Դինամո մարզադահլիճը պատկանում է Ոստիկանությանը և ընտրվել է հենց այդ տարածքը՝ տեղի ունեցողը աչքից հեռու պահելու համար: Գաղտնիության ապահովումը դրված է եղել ոստիկանապետ Վլ. Գասպարյանի վրա:

Առայժմ կցկտուր տեղեկությունների համաձայն, հենց այդ կենտրոնում են կազմվել և ուղարկվել ԿԸՀ կեղծ արձանագրություններ ընտրատեղամասերից: ԿԸՀ կայքը ընտրությունների օրը, ըստ որոշ տեղեկությունների, խափանվել է հենց այդ նպատակով: ԿԸՀ-ում հայտնված թվերը որևէ կապ չեն ունեցել իրական քվեատուփերում  առկա իրական քվեաթերթիկների հարաբերակցության հետ:

Հենց այս համակարգչային կենտրոնում է կուտակված  եղել ողջ տեղեկատվությունը, ըստ տեղամասերի, Հայաստանից բացակայող քաղաքացիների վերաբերյալ: Ունենալով այս և այլ տիպի ինֆորմացիաների բազա, այդ թվում` տվյալ պահին իրական մասնակցության ցուցանիշները՝ Դինամոյում տեղակայված «այլընտրանքային» ԿԸՀ-ում կազմվել են համապատասխան էլեկտրոնային արձանագրությունները և ուղարկվել Տիգրան Մուկուչյանի ԿԸՀ:

Հենց նույն գիշերն էլ հանակարգչային կենտրոնը ապամոնտաժվել է: Անկհայտ է , որ այստեղ գործ ունենք հրեշավոր մի մեխանիզմի հետ, որի բոլոր մանրամասները առայժմ հայտնի չեն: Սակայն, մեկ բան պարզ է` այստեղ գործ ունենք նոր տեխնոլոգիայի հետ, որը պետական հանցագործության տարրեր է պարունակում: Չի բացառվում նաև, որ իշխանությունները այս մեխանիզմն կփորձեն կիրառել նաեւ Երևանի ավագանու ընտրություններում:

P.S. 2012թ. Խորհրդարանական ընտրությունների ժամանակ նմանատիպ կենտրոնի գոյության ականատեսն է եղել անձամբ iLur.am-ի արտահաստիքային թղթակիցը: Այդ կենտրոնը գործել է թիվ 4 ընտրատարածքում ՀՀԿ-ից առաջադրված Արտակ Սարգսյանի (ՍԱՍ-ի Արտակ) շտաբում:

Աղբյուրը՝ http://www.ilur.am/news/view/10775.html

Այս խորագրի վերջին նյութերը