Քաղաքական

19.03.2013 17:04


«Մարտի 1-ի շահարկումը էժան քաղաքական նպատակների համար ոչ միայն անբարոյական է, այլև խիստ վտանգավոր»

«Մարտի 1-ի շահարկումը էժան քաղաքական նպատակների համար ոչ միայն անբարոյական է, այլև խիստ վտանգավոր»

Պարոն Գրիգորյան, նախօրեին մարտի 1-ի հարցով Փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանն ասել է, որ եթե ԲՀԿ-ն հարց ունի մարտի 1-ի հետ կապված, ճիշտ կանի այդ հարցն ուղղի Գրիգոր Գրիգորյանին: Ինչ կասեք այդ կապակցությամբ:

- Ճիշտ կլինի, որ ես պատասխանեմ Անդրանիկ Քոչարյանի տերերին և պատվիրատուներին: Մարտի 1-ի հետ կապված բոլոր հարցերը ԲՀԿ-ն տվել է ինձ ու ստացել սպառիչ պատասխաններ՝ մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված իմ լիազորությունների մասով: Այսօր և միշտ ես պատրաստ եմ այդ պատասխանները տալ ցանկացած շահագրգիռ մարմնի:

Բայց ես ուզում եմ շեշտել մեկ կարևոր բան. Մարտի 1-ի շահարկումը էժան քաղաքական նպատակների համար ոչ միայն անբարոյական է, այլև խիստ վտանգավոր: Զգուշացնում եմ՝ խիստ վտանգավոր է: Եթե ոչ Ա. Քոչարյանը, ապա նրա պատվիրատուները դա պետք է հստակ գիտակցեն:

1lur.am

Այս խորագրի վերջին նյութերը