Րաֆֆի Հովհաննիսյանը խոստովանել է, որ Սերժ Սարգսյանի հետ խորհրդապահական շփման մեջ է եղել
Այս պահին Ազատության հրապարակում բացօթյա մամուլի ասուլիսով է հանդես գալիս ԿԸՀ–ի տվյալներով նախագահական ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանը։ Նա անդրադառնում է մարտի 18–ի երեկոյան որոշ լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի արտահայտած մտքերին։
–Ես բնավ դառնացած չեմ աշխարհից և բացարձակապես սով չեմ զգում։ Այնպես որ, ո՛չ սոված եմ, ո՛չ էլ դառնացած, այլ լիազորված Հայաստանի ժողովրդի գերակշիռ մեծամասնության կոմից։ Ցավում եմ, որ պարոն Սարգսյանին թվում է, թե կարող է ծաղրել իմ բարևը, իմ ժպիտը և ժողովրդի քվեն,–ասել է նա։
Ր. Հովհաննիսյանը Ս. Սարգսյանին պատասխանել է նրա խոսքերով՝ ասելով, թե ինքը ևս տեսողության խնդիրրներ ունի, բայց չարժե այդքան իջնել 3 հազարների մեջ, քանի որ Ազատության հրապարակում 3 հազարից ավելի մարդ կա։ Ր. Հովհաննիսյանը հիշեցրել է, որ 5 տարի առաջ ընդդիմադիր թեկնածուն շատ ավելի մարդ էր հավաքել հրապարակում, քան Սերժ Սարգսյանի նշած 30 հազարը, իսկ հետո ավելացրել է. «Եթե մենք հավաքենք 100 հազար հոգի, ուրեմն ինքը նեղություն կքաշի, կգա՞, ինքը ուզո՞ւմ է, որ մենք հավաքենք 100 հազար հոգի, կարծում եմ, որ ո՛չ։
Ր. Հովհաննիսյանն ընդգծել է՝ անպայման չէ, որ հրապարակում պիտի փաստեն իրենց թվաքանակը, քանի որ հաղթանակը ամեն տեղ է՝ ավտոբուսում, շրջաններում, համալսարաններումև այլուր։
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի կողմից Րաֆֆի Հովհաննիսյանին վերագրած անպարկեշտ բառերին և հայհոյանքներին, Ր. Հովհաննիսյանը նկատել է.
–Անպարկեշտ բառերը փետրվարի 18–ին ձայնի գողության, ստի, կեղծիքի, համատարած խախտումներով սեփական հաղթանակը տոնելն է։ Դա՛ է անպարկեշտությունը, դա՛ է հայհոյանքը սեփական ժողովրդին։
Այնուհետև, Ր. Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Ս. Սարգսյանին, որ անձամբ բացեց իր առաջարկած խորհրդապահական ճանապարհը, և այժմ զրույցը բաց է ընթանում։
–Իրենց խնդրանքով էր խորհրդապահական խողովակով ընթանում, և ես հարգում եմ իմ պարտականությունները։ Սո՛ւտ է այդ նախադասությունը, որ ասել եմ՝ ես չեմ հաղթել։ Ես ասել եմ, որ համատարած կեղծիք է եղել, ձեր թվաբանությունն իրականությանը չի համապատասխանում, դրա համար առաջարկում եմ ձեր լիազորություններով բացել բոլոր ընտրատեղամասերի քվեատուփերը և պարզել, թե լցոնումներով հանդերձ ո՞ւմ է պատկանում իրական հաղթանակը,–ասել է Ր. Հովհաննիսյանը։
Այնուհետև նա մանրամասնել է, որ Ս. Սարգսյանի հետ հայտնի հանդիպման ժամանակ նրան նախ առաջարկել է նշանակել նախագահական երկրորդ փուլ՝ երկուսով, դեմ առ դեմ, տղամարդու նման, հարգանքով բանավիճել և գնալ երկրորդ փուլ։ Բայց Ս. Սարգսյանը մերժել է։
Այնուհետև, Ր. Հովհաննիսյանն առաջարկել է այն տարբերակը, որը «Սերժ Սարգսյանին թույլ կտար մնալ դե ֆակտո նախագահ՝ համապատասխան օրնեսդրական փոփոխություններից հետո ամբողջական համամասնական ընտրակարգով այս տարի գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Մերժեց»։
–Սխալ է նաև այդ նախադասությունը, որ իր առաջարկած 3 ճանապարհների մեջ 3–րդը քննարկվել է։ Ո՛չ ինքը, ո՛չ ես երբեք չենք քննարկել իմ մասնակցությունը իշխանության կազմում կառավարական որևէ աշխատանքում։ Դա ևս չի համապատասխանում իրականությանը։ Ասացի՝ մերժեցիք իմ առաջարկները, հարգում եմ ձեր մերժումը, ուրեմն ներկա դրությամբ սեղանի վրա ոչ մի բան չկա, և ես պարտավոր եմ ներկայացնել մեր ժողովրդին այդ առաջարկները, որ ես արեցի, բայց դուք մերժեցիք։ Ինքը դա հասկացավ։ Եվ այդ հանդիպման վերջում չկար որևէ պայմանավորվածություն, որ մեկս մյուսին փաստաթուղթ պիտի ուղարկեինք։ Այլ կար այն, որ ես հայտարարեցի՝ իմ առաջարկները սպառվել են և այլևս անգամ դրանք ուժի մեջ չեն, ես սպասում եմ ձեր առաջարկներին, եթե երբևէ դրանք ունենաք,–պատմել է Ր. Հովհաննիսյանը։
Նա նաև խոստովանել է, որ մարտի 16–ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը զանգահարել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին և նրան փակ ծրար հանձնել՝ վրան գրված ԱԺ.
–Բացում եմ, 2 էջանոց փաստաթուղթ է, որն իր բովանդակությամբ ծաղր է ժողովրդին։ Մարտի 16–ն է, այդ փաստաթուղթը գրված է մարտի 5–ին՝ ԱԺ–ի կողմից ստորագրված և հուշագիրը, որը պետք է ստորագրվի Սերժ Սարգսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից ինչ–որ սահմանադրական հանձնաժողովի մասին է։ Սա ծաղր է և սա այն տարբերակն է, որ ԱԺ–ի ոչ պաշտոնական քննարկման ժամանակ առաջարկվել է և մերժվել մեր խմբակցության ղեկավարի կողմից։ ԱԺ–ից ինձ ուղարկում են մի փաստաթուղթ, որն ունի 12 օրվա վաղեմություն, և որը մեր խմբակցության կողմից մերժվել է ու պարոն Սարգսյանն ասում է, թե դա պայմանավորված է։ Ես ոչ թե խաչ քաշեցի, այլ իքս քաշեցի, որովհետև խաչը սուրբ է, շրջան գծեծի «մարտի 5»–ի շուրջ, շրջան գծեցի «ԱԺ»–ի շուրջ և փակ ծրարով ուղարկեցի Սերժ Սարգսյանին։
Այդուհանդերձ, Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է, որ եթե Սերժ Սարգսյանի կարծիքով, ինքը նրան փաստաթուղթ է պարտք, ապա ուրբաթ օրը՝ ժամը 18–ի հանրահավաքին, կընթերցի այդ փաստաթուղթը և այն կուղարկի Սերժ Սարգսյանին։
–Եվ դրանից հետո ակնկալիքն այն է, որ բաց կլինի մեր քննարկումը։ Ինքը բացեց այդ խոհրդապահական առաջարկները, որի համար շնորհակալ եմ։ Կասեմ միայն, որ իմ առաջարկները կպարունակեն երկու բան՝ ինքնաբացարկ կամ համապետական այլընտրանք,–այլ փակագծեր չբացելով՝ նշել է Ր. Հովհաննիսյանը։
Րաֆֆի Հովհաննիսյանը խոստովանել է, որ Սերժ Սարգսյանի հետ խորհրդապահական շփման մեջ է եղել
Այս պահին Ազատության հրապարակում բացօթյա մամուլի ասուլիսով է հանդես գալիս ԿԸՀ–ի տվյալներով նախագահական ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանը։ Նա անդրադառնում է մարտի 18–ի երեկոյան որոշ լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի արտահայտած մտքերին։
–Ես բնավ դառնացած չեմ աշխարհից և բացարձակապես սով չեմ զգում։ Այնպես որ, ո՛չ սոված եմ, ո՛չ էլ դառնացած, այլ լիազորված Հայաստանի ժողովրդի գերակշիռ մեծամասնության կոմից։ Ցավում եմ, որ պարոն Սարգսյանին թվում է, թե կարող է ծաղրել իմ բարևը, իմ ժպիտը և ժողովրդի քվեն,–ասել է նա։
Ր. Հովհաննիսյանը Ս. Սարգսյանին պատասխանել է նրա խոսքերով՝ ասելով, թե ինքը ևս տեսողության խնդիրրներ ունի, բայց չարժե այդքան իջնել 3 հազարների մեջ, քանի որ Ազատության հրապարակում 3 հազարից ավելի մարդ կա։ Ր. Հովհաննիսյանը հիշեցրել է, որ 5 տարի առաջ ընդդիմադիր թեկնածուն շատ ավելի մարդ էր հավաքել հրապարակում, քան Սերժ Սարգսյանի նշած 30 հազարը, իսկ հետո ավելացրել է. «Եթե մենք հավաքենք 100 հազար հոգի, ուրեմն ինքը նեղություն կքաշի, կգա՞, ինքը ուզո՞ւմ է, որ մենք հավաքենք 100 հազար հոգի, կարծում եմ, որ ո՛չ։
Ր. Հովհաննիսյանն ընդգծել է՝ անպայման չէ, որ հրապարակում պիտի փաստեն իրենց թվաքանակը, քանի որ հաղթանակը ամեն տեղ է՝ ավտոբուսում, շրջաններում, համալսարաններում և այլուր։

7or.am