Քաղաքական

18.03.2013 14:07


Լևոն Զուրաբյան. «Շատ լուրջ քայլ կլինի, եթե այս բռնապետությունից խլենք քաղաքապետարանը»

Լևոն Զուրաբյան. «Շատ լուրջ քայլ կլինի, եթե այս բռնապետությունից խլենք քաղաքապետարանը»

Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր խորհրդարանում պատասխանել է լրագրողների հարցերին։ Նա հրաժարվել է ներկայացնել Երևանի ավագանու ընտրություններում իրենց ցուցակում ընդգրկված կամ ընդգրկվելիք մարդկանց անունները։ Լևոն Զուրաբյանը վստահ է, որ ժողովրդի համբերության բաժակը լցված է, և «բոլորը հասկանում են, որ լուրջ գործընթացներ են պետք այս բռնապետությունից ազատվելու համար»:

–Շատ լուրջ քայլ կլինի, եթե այս բռնապետությունից խլենք քաղաքապետարանը,-ընդգծել է նա՝ միաժամանակ շատ կարևոր համարելով ընդդիմության միավորումը հատկապես ընտրատեղամասերում ընտրության գործընթացը միասին վերահսկելու, միմյանց հասցեին քննադատություն չհնչեցնելու և հակաքարոզչություն չանելու հարցերում։

Ես ռեալ եմ համարում, որ մենք կարող ենք Սերժ Սարգսյանից խլել քաղաքապետարանը, եթե բոլոր քաղաքական ուժերը միավորվեն,–նշել է նա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը