Քաղաքական

16.03.2013 09:33


Հովիկ Աբրահամյանը Րաֆֆի Հովհաննիսյանի «VIP սալոն»–ում խոսել է փոխզիջումներից (տեսանյութ)

Հովիկ Աբրահամյանը Րաֆֆի Հովհաննիսյանի «VIP սալոն»–ում խոսել է փոխզիջումներից (տեսանյութ)

Երեկ ուշ երեկոյան՝ ժամը մոտ 23:00–ին, այսինքն ՀՀԿ ԳՄ նիստից հետո, Ազատության հրապարակում հացադուլի նստած «Ժառանգություն» կուսակցության  նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին է այցելել ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը։

Րաֆֆի Հովհաննիսյանն առաջարկել է զրուցել վրանում, ինչին ի պատասխան՝ Հովիկ Աբրահամյանը կատակել է.

–Հարց չկա։ Մենք VIP սալոն պիտի մտնենք։

Մոտ 20 րոպե տևած առանձնազրույցից հետո Հովիկ Աբրահամյանը լրագրողներին ասել է, որ առաջացած խնդիրները պետք է լուծել փոխզիջումների ճանապարհով:

Մենք պատրաստ ենք գնալ փոխզիջումների, բայց դրանք պետք է լինեն խելամիտ, ողջամիտ։ Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը խելամիտ առաջարկ չեմ համարում, Ազգային ժողովի արձակելու ձևը չեմ տեսնում,–ասել է Հ. Աբրահամյանը:

Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությանը, թե միայն իր դիակի վրայով Սերժ Սարգսյանը կերդվի, Հովիկ Աբրահամյանը դա անվանել է վերջնագիր, որը քաղաքական կատեգորիա չէ:

Րաֆֆի Հովհաննիսյանն էլ ավելացրել է, որ երկուշաբթի՝ ժամը 12:00-ին, հանդես կգա մամուլի ասուլիսով և կպատասխանի այս հանդիպման հետ կապված հարցերին: 

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը