Քաղաքական

14.03.2013 15:43


Նաիրա Զոհրաբյանն այցելել է Րաֆֆի Հովհաննիսյանին. «Այստեղ յուրայիններ և օտարներ չպետք է լինեն»

Նաիրա Զոհրաբյանն այցելել է Րաֆֆի Հովհաննիսյանին. «Այստեղ յուրայիններ և օտարներ չպետք է լինեն»

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն այցելել է Ազատության հրապարակ՝ իր մարդկային աջակցությունը հայտնելու հացադուլ հայտարարած «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին։

Ն. Զոհրաբյանն ասել է, որ զուտ մարդկայնորեն իր համար շատ ծանր է տեսնել, որ մարդն իր քաղաքական բողոքը, ընդվզումն այս կերպ է արտահայտում՝ հացադուլով։

–Ես ուզում եմ, որ ինքն իր առողջությանը վնաս չհասցնի, որովհետև ինքը պետք է իր ընտանիքին, իր երեխաներին, իր գործընկերներին։ Որպես պատգամավոր և նաև որպես քաղաքացի՝ մենք բոլորս պարտավոր ենք մեր ներքաղաքական ռիթմը պուլսի վրա պահել, որովհետև սա մեր բոլորիս երկիրն է, և այստեղ յուրայիններ և օտարներ չպետք է լինեն։ Մենք բոլորս միասին պիտի ամեն ինչ անենք, որ ունենանք այն երկիրը, որտեղից մարդիկ ոչ թե ցանկանան փախչել, այլ ապրել,–ասել է Ն. Զոհրաբյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը