Քաղաքական

14.03.2013 14:15


Րաֆֆի Հովհաննիսյանը «Սերժիկի շո՛ւն» բղավող քաղաքացիների «բերանը փակել է»

Րաֆֆի Հովհաննիսյանը «Սերժիկի շո՛ւն» բղավող քաղաքացիների «բերանը փակել է»

Այն պահին, երբ Ազատության հրապարակի կանաչապատ գոտում Րաֆֆի Հովհաննիսյանի համար վրան տեղադրելու ժամանակ քաշքշուք է տեղի ունեցել ոստիկանների և քաղաքացիների միջև, անձամբ Րաֆֆի Հովհաննիսյանը հրապարակում չի եղել։ Նա միայն կրքերը հանդարտվելուց հետո է դեպքի վայր եկել և շատ հանգիստ տոնով հետարքրքվել, թե ինչ է պատահել։ Երբ ներկաները բացատրել են, որ իր համար վրան տեղադրելու նպատակով են պայքարում, Րաֆֆի Հովհաննիսյանը խսիտ տոնով հայտարարել է.

Ինձ վրան պետք չէ՛։

Այս խոսքերից հետո նա նստել է եռագույն դրոշներով պատված իր նստարանին։ Իսկ երբ ոստիկանների այս անարդարությունից վրդովված մարդիկ սկսել են նրանց հասցեին բղավել «Սերժիկի շո՛ւն», «Ամո՜թ» և այլն, Րաֆֆի Հովհաննիսյանը սաստել է.

–Բարձր մի՛ ասեք, հոգով խոսեք, բերանը փա՛կ

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը