Անդրիաս Ղուկասյանը ԿԸՀ նախագահին. «Ինչպիսի՞ն են Ձեր և Սերժ Սարգսյանի հարաբերությունները»
Սահմանադրական դատարանում այսօր շարունակվում է նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի և Անդրիաս Ղուկասյանի՝ ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննությունը։ Դրա ընթացքում Անդրիաս Ղուկասյանը ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին հարցրել է, թե ինչպիսի՞ն են վերջինիս և գործող նախագահ Սերժ Սարգսյանի հարաբերությունները: Հարցի պատասխանը կանխել է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը ՝ հայտնելով, որ քննարկվող հարցը ընտրությունների արդյունքների մասին ԿԸՀ որոշումն է, այլ ոչ թե պաշտոնյաների անձնական հարաբերությունները:
«Կարո՞ղ եք արդյոք բերել մի փաստ, որը ցույց կտա, թե ԿԸՀ-ն անկախ է»։ Ա. Ղուկասյանի այս հարցին ԿԸՀ նախագահը պատասխանել է. «ԿԸՀ ողջ գործունեությունն այդ մասին է վկայում»։

7or.am