Ռուս պատգամավոր. «Սահակաշվիլիին Պատվո շքանշանով պարգևատրելով՝ Հայաստանը թքել է իր իսկ ջրհորի մեջ»
Վրաստանի նախագահ Միխայիլ ՍահակաշվիլիինՊատվո շքանշանով պարգևատրելու՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը դժվար թե նպաստի Անդրկովկասի իրավիճակի հանգստացմանն ու կայունացմանը։ «Դաշնության լուրեր» գործակալությանը տված հարցազրույցում այսպիսի կարծիք է հայտնել Ռուսաստանի Պետական դումայի միջազգային հարցերի հանձնաժողովի անդամ, «Միացյալ Ռուսաստան» խմբակցության անդամ Վալերի Բոգոմոլովը։
Խորհրդարանականն այդ պարգևատրումն անվանել է «ոչ միանշանակ իրադարձություն»՝ հավելելով.
«Աշխարհի յուրաքանչյուր երկիր ազատ է պարգևատրել՝ ում ուզում է և ինչով ուզում է, ինչպես նաև՝ գովերգել կամ դատապարտել։ Այդուհանդերձ, կարևոր է հասկանալ, որ չի կարելի «թքել» այն ջրհորի մեջ, որի ջրով դու մեկ անգամ չէ, որ դեռ պետք է հագենաս։ Հենց այս տեսանկյունից պետք է դիտարկել այդ ոչ միանշանակ իրադարձությունը, որն արձանագրվեց Վրաստանի նախագահին պարգևատրելով»։
Խոսելով հայ-ռուսական հետագա հարաբերություններում Հայաստանի նախագահի այդ քայլի նշանակության մասին՝ Բոգոմոլովն ասել է.
«Ռուսաստանը հզոր երկիր է, որը կարծում է, որ ամեն տեղ պետք է ապացուցի իր, այսպես ասած, հանդուրժողականությունը, ինչպես նաև ըմբռնում ցուցաբերի մեր գործընկերների երբեմն անբացատրելի գործողությունների նկատմամբ՝ հաճախ ներելով մյուսների «չարաճճիությունները»»։
Միաժամանակ, պատգամավորը կարծում է, որ արտաքին քաղաքականությունում պետությունը չի կարող ընկերներ ունենալ.
«Կան հետաքրքրություններ և գործընկերներ, որոնց կարելի է օգտագործել ձեր ազգային շահերի հարցում ձեռքբերումների հասնելու համար՝ կապված, առաջին հերթին, Անդրկովկասում կայունության պահպանման հետ»։
Սահմանադրական օրենսդրության և պետականաշինության հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ, ՌԴԿԿ խմբակցության անդամ Վիկտոր Իլյուխինն իր հերթին նույն պարբերականին տված հարցազրույցում ասել է, որ Վրաստանի նախագահին Հայաստանի կողմից պետական բարձր պարգևի ցուցադրական հանձնումը «անտակտ և ոչ բարեկամական քայլ է Ռուսաստանի հանդեպ»։
Նաև, պատգամավորը չի կարծում, որ Հայաստանի քայլը «բացասաբար կանդրադառնա երկուստեք առևտրատնտեսական և գործարար հարաբերությունների վրա», քանի որ Հայաստանն այսօր Ռուսաստանին անվանում է իր գլխավոր գործընկերը, իսկ նրա տարածքում տեղակայված են ռուսական զորքերն ու ռազմական բազան.
«Մենք փոխադարձ շահեր ունենք, իսկ հարաբերությունների յուրաքանչյուր սրացում ռուսական բազայի կամ էլ հողի վարձակալման գների բարձրացմանը կհանգեցնի։ Տհաճ նստվածք անպայման կմնա»։
Ռուս պատգամավոր. «Սահակաշվիլիին Պատվո շքանշանով պարգևատրելով՝ Հայաստանը թքել է իր իսկ ջրհորի մեջ»
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին Պատվո շքանշանով պարգևատրելու՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը դժվար թե նպաստի Անդրկովկասի իրավիճակի հանգստացմանն ու կայունացմանը։ «Դաշնության լուրեր» գործակալությանը տված հարցազրույցում այսպիսի կարծիք է հայտնել Ռուսաստանի Պետական դումայի միջազգային հարցերի հանձնաժողովի անդամ, «Միացյալ Ռուսաստան» խմբակցության անդամ Վալերի Բոգոմոլովը։
Խորհրդարանականն այդ պարգևատրումն անվանել է «ոչ միանշանակ իրադարձություն»՝ հավելելով.
«Աշխարհի յուրաքանչյուր երկիր ազատ է պարգևատրել՝ ում ուզում է և ինչով ուզում է, ինչպես նաև՝ գովերգել կամ դատապարտել։ Այդուհանդերձ, կարևոր է հասկանալ, որ չի կարելի «թքել» այն ջրհորի մեջ, որի ջրով դու մեկ անգամ չէ, որ դեռ պետք է հագենաս։ Հենց այս տեսանկյունից պետք է դիտարկել այդ ոչ միանշանակ իրադարձությունը, որն արձանագրվեց Վրաստանի նախագահին պարգևատրելով»։
Խոսելով հայ-ռուսական հետագա հարաբերություններում Հայաստանի նախագահի այդ քայլի նշանակության մասին՝ Բոգոմոլովն ասել է.
«Ռուսաստանը հզոր երկիր է, որը կարծում է, որ ամեն տեղ պետք է ապացուցի իր, այսպես ասած, հանդուրժողականությունը, ինչպես նաև ըմբռնում ցուցաբերի մեր գործընկերների երբեմն անբացատրելի գործողությունների նկատմամբ՝ հաճախ ներելով մյուսների «չարաճճիությունները»»։
Միաժամանակ, պատգամավորը կարծում է, որ արտաքին քաղաքականությունում պետությունը չի կարող ընկերներ ունենալ.
«Կան հետաքրքրություններ և գործընկերներ, որոնց կարելի է օգտագործել ձեր ազգային շահերի հարցում ձեռքբերումների հասնելու համար՝ կապված, առաջին հերթին, Անդրկովկասում կայունության պահպանման հետ»։
Սահմանադրական օրենսդրության և պետականաշինության հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ, ՌԴԿԿ խմբակցության անդամ Վիկտոր Իլյուխինն իր հերթին նույն պարբերականին տված հարցազրույցում ասել է, որ Վրաստանի նախագահին Հայաստանի կողմից պետական բարձր պարգևի ցուցադրական հանձնումը «անտակտ և ոչ բարեկամական քայլ է Ռուսաստանի հանդեպ»։
Նաև, պատգամավորը չի կարծում, որ Հայաստանի քայլը «բացասաբար կանդրադառնա երկուստեք առևտրատնտեսական և գործարար հարաբերությունների վրա», քանի որ Հայաստանն այսօր Ռուսաստանին անվանում է իր գլխավոր գործընկերը, իսկ նրա տարածքում տեղակայված են ռուսական զորքերն ու ռազմական բազան.
«Մենք փոխադարձ շահեր ունենք, իսկ հարաբերությունների յուրաքանչյուր սրացում ռուսական բազայի կամ էլ հողի վարձակալման գների բարձրացմանը կհանգեցնի։ Տհաճ նստվածք անպայման կմնա»։
Ըստ «Ռեգնում»-ի