Բաղրամյան 26–ի «մուտիլովկաների» և հաճախորդների տեսականին սպառվել է
Իշխանական քարոզչամեքենայի կողմից ամենաշատը տարածվող «մուտիլովկաների» հերոսը Սերժ Սարգսյանն է։ Ավելի ճիշտ, Սերժ Սարգսյանն օգտագործվում է այս կամ այն սուբյեկտի դեմ հակաքարոզչություն իրականացնելու նպատակով։
Բաղրամյան 26–ի քարոզչաթիմը լավ գիտի, որ ում անունը Սերժ Սարգսյանի հետ կապվի, անմիջապես վարկաբեկվում է (այդ մասին «թունդ ընդդիմադիր» եղած ժամանակ շատ դիպուկ արտահայտվել է Արտաշես Գեղամյանը)։ Պատահական չէ, որ, օրինակ, ԲՀԿ–ի դեմ աշխատելիս Սերժին ծառայող գրչակները միշտ տարածում են այն միտքը, թե Գագիկ Ծառուկյանը շուտով դառնալու է տոկոս «խփողի» կոալիցիոն գործընկերը։ Այդպես նրանք գրում էին ԱԺ ընտրություններից հետո և նախագահական ընտրություններից առաջ։ ԲՀԿ–ն, ինչպես հայտնի է, ո՛չ խորհրդարանական ընտրություններից հետո, և ո՛չ էլ նախագահական ընտրություններից առաջ կոալիցիա չմտավ, բայց դա չի խանգարում, որ նույն մարդիկ հիմա նույն բանը մի քիչ ձևափոխված տարբերակով գրեն։
«Անկախ» լրատվամիջոցները, փչացած պլաստինկայի նման, կրկին հին երգն են երգում այն մասին, թե իբր ԲՀԿ–ն կոալիցիա մտնելու համար մի քանի նախարարի ու մարզպետի աթոռ է պահանջում, սակայն Սերժը չի ուզում բավարարել Ծառուկյանի ցանկությունը։ Իրականությունը, սակայն, ճիշտ հակառակն է (աղվեսի քիթը խաղողին չի հասնում, ասում է՝ խակ է)։
Խայտառակ ձևով տապալվելով անգամ «ֆեյք» ընտրություններում՝ Սերժն ինքն է ուզում ընդլայնել կոալիցիայի կազմը, որպեսզի կարողանա լեգիտիմության որոշակի պաշար ձեռք բերել, սակայն ԲՀԿ–ն, բնականաբար, քաղաքական ինքնքսպանության չի գնում։ Ծառուկյանից «պասլատի» արժանանալով՝ Բաղրամյան 26–ում մնացել են հին «մուտիլովկաները» տարածելու հույսին։
Շատ լավ հասկանալով, որ «ԲՀԿ–ն նախարարական պորտֆելներ է ուզում Սերժից» էժանագին «մուտիլովկաները» թիթեռնիկի կյանք են ունենալու՝ Սերժ Սարգսյանը զուգահեռաբար ԲՀԿ–ի դեմ է օգտագործում նաև լավ մոռացված հին հաճախորդներին, քանզի մյուսները վաղուց պայթած են ու չեն կարողանում նախկին էնտուզիազմով ծառայել տիրոջը։ Խաղի մեջ են մտցրել վերլուծաբան ներկայացող Ռիչարդ Կիրակոսյանին և «փախած» Արկադի Վարդանյանին։ Եթե Ռիչարդը հասցրել է բազում մանր ծառայություններ մատուցել Սերժին և վաղուց բացահայտված «դհոլ» է, ապա Արկադին «վառվեց» դեռ չաշխատած։ Վերջինս այն մարդն է, ով որպես հարստացած խոպանչի ուզում էր փողով իշխանություն ունենալ։
Ռուսաստանի քաղաքացի Ա. Վարդանյանը Հայաստան եկավ 1998թ. իշխանափոխությունից հետո ու մի ռուսալեզու թերթ դարձրեց իր խոսափողը։ Նա առավոտից–երեկո քծնում էր Ռոբերտ Քոչարյանին ու քննադատում Լևոն Տեր–Պետրոսյանին։ Այդ ավանտյուրիստին թվում էր, թե այդպիսով կհաջողացնի պաշտոնի տեր դառնալ։
Հասկանալով, որ Քոչարյանի կողմից նույնիսկ անասնաֆերմայի վարիչ չի նշանակվելու, Արկադին սկսեց ընդդիմություն խաղալ։ Դա 2000թ. էր։ Նա փողով մի քանի մտավորական կոչվածի հավաքեց իր կողքն ու նախաձեռնեց հանրահավաքների շարք։ Այդ ամենն ավարտվեց նրանով, որ ՌԴ քաղաքացի Վարդանյանին իշխանությունները տեղը դրեցին ու հետագայում արտաքսեցին ՀՀ–ից։ Դրանից հետո նրա մասին բոլորը մոռացան։
Քաղաքագիտության դոկտոր ներկայացող սույն ավանտյուրիստն իր մասին հիշեցրեց 2008թ.։ Նա, ի տարբերություն 1998–ի իշխանափոխությունից հետո կիրառած հռետորաբանության, արդեն գովում էր Տեր–Պետրոսյանի ղեկավարած շարժումը և քննադատում Քոչարյանին, իսկ մարտի 1-ի դեպքերից հետո Քոչարյանին քննադատելու տարբերակով սկսեց քծնել Սերժ Սարգսյանին։ Վերջինիցս ակնկալիքը նույնն էր, ինչ Քոչարյանից՝ պաշտոն։ Սակայն այս անգամ էլ չստացվեց։
Հիմա Արկադի Վարդանյանը «թունդ ընդդիմադիր» է դարձել ու ելույթ է ունենում Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքի ժամանակ՝ քննադատելով Քոչարյանին, Տեր–Պետրոսյանին ու Սարգսյանին։ Ելույթից օրեր անց, սակայն, պարզվեց, որ նա ընդդիմադիր տարածքում հայտնված «զասլաննի կազաչոկ» է։ Դատելով ամենից՝ Սերժն Արկադիին նշանակել է հաճախորդի «պաշտոնում»։
Հերիք էր՝ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեր Գագիկ Ծառուկյանի հետ, երբ իշխանությունները վտանգ զգացին ու միանգամից «անկախ» մամուլի ցանկալի հյուր դարձրին հին ու նոր հաճախորդներին, որոնց թվում էր նաև նորաթուխ «րաֆֆիական» Արկադի Վարդանյանը։
Պարզվում է՝ Արկադին բացասական է գնահատում «Ժառանգության» ու ԲՀԿ–ի հանդիպումը, ինչով էլ բացահայտում է իր տերերի խիստ անհանգստացած լինելը։
Փաստորեն, Րաֆֆին ակամայից պայթեցրեց հարթակում իր կողքը հայտնված Արկադի Վարդանյանին։ Ընդամենը մեկ հանդիպում Ծառուկյանի հետ, և Արկադի Վարդանյանի հետևում «բուսնեցին» Բաղրամյան 26–ի «ականջները»։ «Ականը» պայթեց դեռ մի լավ չօգտագործված։

Կարեն Հակոբջանյան