Կարծիք

08.03.2013 11:38


Հանրային ինքնախոստովանություն

Հանրային ինքնախոստովանություն

31 տարեկան եմ, չունեմ ընտանիք և երեխաներ, կույս չեմ: Մի քանի ամիս առաջ առանձնացա ծնողներիցս: Հիմա ապրում եմ վարձով (ինչը ծնողներս առ այսօր չեն կարողանում ընդունել… մեղմ ասած): Աշխատում եմ, կարիքներս հոգում եմ ինքնուրույն: Պայքարում եմ համակարգի դեմ (այն ինձ դուր չի գալիս)՝ ստեղծելով իմ իրականությունը: Եվ դա անելու համար երբեմն գոռում եմ, երբեմն լուրջ տեքստեր եմ արտաբերում, երբեմն բռնության եմ ենթարկվում: Շատերը պնդում են, որ սա աղջկան վայել զբաղմունք չէ: Սակայն ես վստահ եմ, որ այն կյանքը, որով ապրում եմ այսօր, իմ գիտակցված ընտրության արդյունքն է: Լավ, վատ… էական չէ: Կարևորը այն բանի գիտակցումն է, որ այս ընտրության մեջ ես բացարձակապես անկեղծ եմ ինձ հետ և ինձ շրջապատող աշխարհի հետ: Այս անկեղծությունն ինձ հեշտ չի տրվում: Ամենօրյա պայքար ինքս ինձ հետ, հանրության կողմից պարտադրվող արժեքների և կարծրատիպերի հետ, հանրային կարծիքի հետ: Ու թեպետ դադարել եմ «ավանդական» կերպար լինել, բայց ուրախանում և տխրում եմ բոլորի պես, բարկանում և ոգևորվում եմ բոլորի պես, հաղթում և պարտվում եմ բոլորի պես, սովորում և սխալվում եմ բոլորի պես, սիրում եմ բոլորի պես, անկեղծանում եմ բոլորի պես, երբեմն՝ բոլորի առաջ … 

Ռուզաննա Գրիգորյան

8-ը մարտի, 2013 թ.

Աղբյուրը՝ http://www.facebook.com/ruzanna.grigoryan.10/posts/4799203730702

Այս խորագրի վերջին նյութերը