Ովքեր են իրականում խոչընդոտում «Կարֆուրի» մուտքը Հայաստան
Համաշխարհային բրենդ հանդիսացող ֆրանսիական «Կարֆուրի» (Carrefour)հետ կապված պատմությունը զուտ տնտեսականից վերածվել է քաղաքականի։
Ինչպես հայտնի է, «Կարֆուրի» մուտքը Հայաստան չի ստացվում կամ ձգձգվում է։ Հարցին անդրադարձել են ինչպես իշխանության ներկայացուցիչները (Տիգրան Սարգսյան, Գագիկ Խաչատրյան, Տիգրան Դավթյան և այլն), այնպես էլ մեզ մոտ հավատարմագրված դեսպանները (մասնավորապես՝ ԱՄՆ դեսպանը)։
Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին կցված լրատվամիջոցներն առաջ են մղում այն թեզը, թե իբր «Կարֆուրի» մուտքին խոչընդոտում են այն հայ գործարարները կամ ինչպես ընդունված է ասել՝ «օլիգարխները», ովքեր սուպերմարկետների ցանց ունեն կամ հանդիսանում են խոշոր ներկրողներ («Երևան Սիթի» ցանցի սեփականատեր Սամվել Ալեքսանյան, «ՍԱՍ», «Դեբենհեմս» և այլ խանութների սեփականատեր Արտակ Սարգսյան և այլն)։ Փորձ է արվում համոզել, որ Սերժ Սարգսյանն ուզում է ազատականացնել շուկան, բայց չար օլիգարխները դիմադրում են։ Իրականությունը, սակայն, ճիշտ հակառակն է։
Օլիգարխ կոչվածները հիմա իշխանության հետ վեճ ունեն ոչ թե «Կարֆուրի», այլ իրենց «ատկատների» մասով։ «Օլիգարխները» շատ հստակ խնդիր են դնում Սերժ Սարգսյանի առաջ և պահանջում, որպեսզի նա զսպի իր ու իր փեսայի ախորժակը։ Բացի այդ՝ բիզնես դաշտի խոշորները դեմ չեն «Կարֆուրի» մուտքին՝ պայմանով, որ Բաղրամյան 26–ը պետք է հրաժարվի իրենցից «ատկատներ» պահանջելուց։ Այսինքն՝ «անկախ» մամուլի կողմից թալանի մեջ մեղադրվողներն իրականում իրենք են պահանջում Սերժից դադարեցնել թալանը։
«Եթե «Կարֆուրը» գալու է, ապա մենք հայտնվելու ենք սուր մրցակցության դաշտում։ Խնդիր չկա, բայց այդ դեպքում մեզանից պետք է «լեվի» գումարներ չպահանջեք ու զսպեք ձեր ախորժակները։ Այսինքն՝ բոլորս, այդ թվում՝ Միքայել Մինասյանը, պետք է հավասար պայմաններով մտնենք հարկային դաշտ»,– նախագահական նստավայրին են իրենց մոտեցումներն ու անհանգստությունը փոխանցում «օլիգարխները»։
Նախագահականում դեռչեն կողմնորոշվում։ «Լեվի» եկամուտներից հրաժարվել չեն ուզում, թուրքմենբաշիզմ կառուցելուց հրաժարվել չեն ուզում, բայց մյուս կողմից էլ «Կարֆուրի» հարցը և բիզնես դաշտի դիմադրությունը դարձել է լրջագույն խնդիր։
Սերժն այս նախագահական ընտրությունների արդյունքում ավելի թուլացավ, քանզի բոլորը տեսան, որ նա պարտվում է անգամ «ֆեյք» ընտրություններում։ Խոշոր բիզնեսն էլ տեսավ, որ Սերժն ունի զրո ձայն ու դրա համար էլ ատամ է ցույց տալիս։ Սերժը մտածում էր, որ նախագահականից հետո կկարողանա բոլորին ճնշել, բայց քվեաթերթիկների հաշվարկի ժամանակ ստիպված էր կրկին ապավինել «օլիգարխներին», ինչի արդյունքում հայտնվեց «կաղ բադի» կարգավիճակում ու դա է պատճառը, որ չի կարողանում որոշումներ կայացնել։
Ահա այդ «նրբություններով» պայմանավորված Սերժի այժմյան կարգավիճակն է պատճառը, որ «Կարֆուրը» չի մտնում Հայաստան։ Մնացած խոսակցությունները «հակաօլիգարխիկ» պայքարի թեմայով ընդամենը «անկախ» մամուլի սիրած էժանագին «մուտիլովկաների» ու «Բարեփոխիչ Սերժի» մասին հեքիաթների շարքից են։
Ինչ վերաբերում է «Կարֆուրի» մուտքին, ապա եթե դա տեղի ունենա, ապա Հայաստանը դրանից միայն կշահի։ Կշահեն և՛ սպառողները, և՛ պետբյուջեն։
Ովքեր են իրականում խոչընդոտում «Կարֆուրի» մուտքը Հայաստան
Համաշխարհային բրենդ հանդիսացող ֆրանսիական «Կարֆուրի» (Carrefour) հետ կապված պատմությունը զուտ տնտեսականից վերածվել է քաղաքականի։
Ինչպես հայտնի է, «Կարֆուրի» մուտքը Հայաստան չի ստացվում կամ ձգձգվում է։ Հարցին անդրադարձել են ինչպես իշխանության ներկայացուցիչները (Տիգրան Սարգսյան, Գագիկ Խաչատրյան, Տիգրան Դավթյան և այլն), այնպես էլ մեզ մոտ հավատարմագրված դեսպանները (մասնավորապես՝ ԱՄՆ դեսպանը)։
Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին կցված լրատվամիջոցներն առաջ են մղում այն թեզը, թե իբր «Կարֆուրի» մուտքին խոչընդոտում են այն հայ գործարարները կամ ինչպես ընդունված է ասել՝ «օլիգարխները», ովքեր սուպերմարկետների ցանց ունեն կամ հանդիսանում են խոշոր ներկրողներ («Երևան Սիթի» ցանցի սեփականատեր Սամվել Ալեքսանյան, «ՍԱՍ», «Դեբենհեմս» և այլ խանութների սեփականատեր Արտակ Սարգսյան և այլն)։ Փորձ է արվում համոզել, որ Սերժ Սարգսյանն ուզում է ազատականացնել շուկան, բայց չար օլիգարխները դիմադրում են։ Իրականությունը, սակայն, ճիշտ հակառակն է։
Օլիգարխ կոչվածները հիմա իշխանության հետ վեճ ունեն ոչ թե «Կարֆուրի», այլ իրենց «ատկատների» մասով։ «Օլիգարխները» շատ հստակ խնդիր են դնում Սերժ Սարգսյանի առաջ և պահանջում, որպեսզի նա զսպի իր ու իր փեսայի ախորժակը։ Բացի այդ՝ բիզնես դաշտի խոշորները դեմ չեն «Կարֆուրի» մուտքին՝ պայմանով, որ Բաղրամյան 26–ը պետք է հրաժարվի իրենցից «ատկատներ» պահանջելուց։ Այսինքն՝ «անկախ» մամուլի կողմից թալանի մեջ մեղադրվողներն իրականում իրենք են պահանջում Սերժից դադարեցնել թալանը։
«Եթե «Կարֆուրը» գալու է, ապա մենք հայտնվելու ենք սուր մրցակցության դաշտում։ Խնդիր չկա, բայց այդ դեպքում մեզանից պետք է «լեվի» գումարներ չպահանջեք ու զսպեք ձեր ախորժակները։ Այսինքն՝ բոլորս, այդ թվում՝ Միքայել Մինասյանը, պետք է հավասար պայմաններով մտնենք հարկային դաշտ»,– նախագահական նստավայրին են իրենց մոտեցումներն ու անհանգստությունը փոխանցում «օլիգարխները»։
Նախագահականում դեռ չեն կողմնորոշվում։ «Լեվի» եկամուտներից հրաժարվել չեն ուզում, թուրքմենբաշիզմ կառուցելուց հրաժարվել չեն ուզում, բայց մյուս կողմից էլ «Կարֆուրի» հարցը և բիզնես դաշտի դիմադրությունը դարձել է լրջագույն խնդիր։

Սևակ Մինասյան