Դավիթ Հարությունյանը Կիևում՝ մոնիտորինգի հանձնաժողովի նիստում, քվեարկել է այն բանաձևի օգտին, որով Ադրբեջանը չի կարող լինել ժողովրդավար, քանի դեռ նրա տարածքների 20%-ն օկուպացված է։ Այսինքն, նա ընդունում է, որ Ադրբեջանի 20%-ն օկուպացված է։ Գագիկ Մինասյանը Սևծովյան տնտեսական համաժողովում կողմ է քվեարկել այն դրույթին, որ ղարաբաղյան հարցը անջատողական է, Նաիրա Զոհրաբյանը դեմ է քվեարկել ԼՂ անկախության ճանաչման հարցը օրակարգում ներառելուն, իսկ հիմա ԵԽԽՎ-ում Ղարաբաղի անկախության մասին է խոսում։ Իշխանությունները Թուրքիայի նախագահին հրավիրում են Հայաստան՝ ֆուտբոլ դիտելու, ապրիլի 22-ին թուրքերի հետ համատեղ հայտարարություն են տարածում, և այդքանից հետո այդ մարդիկ Զարուհի Փոստանջյանի դեմ ինչ-որ ակցիաներ են սկսում։
Արմեն Մարտիրոսյան