Կարծիք

07.03.2013 01:06


Ինչու՞ են ոմանք կողմ Սերժի, բայց դեմ՝ ԲՀԿ–ի հետ երկխոսությանը

Ինչու՞ են ոմանք կողմ Սերժի, բայց դեմ՝ ԲՀԿ–ի հետ երկխոսությանը

Մի հետաքրքիր օրինաչափություն եմ նկատում։

Ոմանք բավականին դրական ու հանդուրժողական վերաբերվեցին Կոնգրես-Կոալիցիա երկխոսությանը, հետո նույն մարդիկ նույն կերպ դրական վերաբերվեցին Րաֆֆու աուդիենցիային նախագահականում։ Ու նույն մարդկանց կեսը թե՛ Կոնգրեսի և թե՛ Րաֆֆու պարագայում թունդ ձևով քլնգեցին համագործակցության փորձերը ԲՀԿ-ի հետ։
Էս մարդիկ միշտ էլ ունեցել են ընդդիմադիրի համբավ ու Սերժիկ Սարգսյանին համարել են բռնապետ (գոնե հրապարակավ) ու հիմա ստացվում ա, որ համաձայն այդ մարդկանց տրամաբանության, բռնակալի ու ուզուրպատորի հետ համագործակցությունը կամ երկխոսությունը ավելի պատվաբեր ա, քան երկխոսությունը կամ համագործակցությունը կիսաընդդիմադիր ընկալում ունեցող «օլիգարխի» հետ՝ մոռանալով հանդերձ, որ երկրի խոշորագույն օլիգարխը այսօրվա դրությամբ հենց Սերժ Սարգսյանն ա իրա Սաշիկով ու Միշիկով հանդերձ։
Ի դեպ, նույն մարդիկ ում նկատի ունեմ, կարելի է ասել, ցնծությամբ ընդունեցին մեկ այլ օլիգարխի՝ Բիձինա Իվանիշվիլու հաղթանակը Վրաստանի պառլամենտական ընտրություններում, ինչը ինձ թույլ ա տալիս կարծել, որ այս մարդիկ կամ առաջնորդվում են ԵՌԱԿԻ ստանդարտներով, կամ կամա թե ակամա աջակցում են միշիկական քարոզչության տարածմանը։
Երկու դեպքում էլ էս կատեգորիայի մարդիկ շահեկան վիճակում չեն։

Կարեն Թովմասյան

Աղբյուրը՝ http://www.facebook.com/Payqar?fref=ts

Այս խորագրի վերջին նյութերը