Օ՜ ժամանակներ, ո՞վ կմտածեր, որ նման բան եմ գրելու, բայց քանի որ բոլորը հարձակվել են (ըստ իս, տվյալ դեպքում ոչ այնքան տեղին) Րաֆֆի Հովհաննիսյանի վրա, թե ինչի գնաց Գագիկ Ծառուկյանի ոտը, պիտի ասեմ, որ կան մարդիկ (օրինակ՝ ես), որ գտնում են, որ սա շա՛տ ողջունելի քայլ է՝ թեպետ չափազանց ուշացած (մինչը ընտրություններն էր պետք անել) և ըստ ամենայնի՝ անօգուտ:
Ողջունելու մասն այն է, որ ոնց որ թե պարոն Հովհաննիսյանը, կանգնելով կատարյալ տուպիկի առաջ, սկսում է հասկանալ, որ տեղի ունեցողը քաղաքական գործընթաց է, ոչ թե հանգույն տակավինի միասնական Մասիս սարի վերջին գահը, որ չի ճանաչում կուսակցական դրոշակ՝ ի խոնարհումն մեր ազգային շահի ու բլա, բլա, բլա...
Հայաստանում խաղաղ իշխանափոխություն հնարավոր է միայն հնարավորինս լայն կոնսոլիդացիայի, հանրահավաքային ճնշման և իշխանական բուրգից հատիկ-հատիկ աղյուսները հանելու մշակված ծրագրով: Այս երեք բաղադրիչներից թեկուզ մեկի բացակայությունը ձախողման է դատապարտելու ցանկացած շարժում:
Ուզենք, թե չուզենք, սրտներովս լինի, թե չլինի, հնարավոր չէ խաղաղ իշխանափոխություն, եթե իշխանության մեջ ճգնաժամ առաջացնել չի հաջողվում: Իսկ իշխանության (որտեղ բոլորը չէ, որ Գաբրիել հրեշտակապետի հետնորդ են) մեջ ճգնաժամ ինչպե՞ս պիտի առաջացնել. նրանից բեկորներ պոկելով, մի բան, որը կարծեք թե տեղի էր ունենում 2008-ի փետրվարին, երբ խումբ-խումբ շարժմանն էին միանում իշխանության մեծ ու փոքր պաշտոնյաներ... գործընթացը կասեցվեց մարտի 1-ով, բայց դա չի նշանակում, թե իշխանությունն ամեն անգամ կարող է մարտի 1 անել:
ԲՀԿ-ի հետ հանդիպումը չի նշանակում, թե այն պարտադիր պիտի ինչ-որ դրական արդյունք տա, որ չտալուց հետո էլ հանդիպողի վրա քարեր նետենք, թե՝ բա որ ասում էինք: Քայլ է, փորձ է, որը կարող է արդյունավետ լինել, բայց և շատ հավանական է, որ արդյունավետ չլինի: Ի՞նչ է, ուրեմն, չփորձվի՞: Բա ի՞նչ եք առաջարկում:
Երբ Րաֆֆին մոտ երկու շաբաթ բառի բուն իմաստով չէր անում ՈՉԻՆՉ, քննադատողների բանակն այսքան շատ չէր: «Քաղաքական գործիչ» համարվողը պիտի ՃԱՆԱՊԱՐՀ առաջարկի: Եթե միայն սրա-նրա սխալներն եք տեսնում՝ առանց ճանապարհ առաջարկելու, ուրեմն՝ կա՛մ դեմագոգ եք, կա՛մ պոպուլիստ, կա՛մ շառլատան:
Այն, ինչ հիմա կատարվում է Հայաստանում, ինձ ուրախացնում է: ՖԲ-իս ընկերների մեջ նկատում շատ մարդկանց, ովքեր նախկինում կատարյալ անտարբեր էին երկրում կատարվողի նկատմամբ, իսկ հիմա «բարևում են»
Պորտները տեղը դնելու ժամանակը չի (թե բա ո՞ւր էիք և այլն), այլ՝ ոգևորել է պետք: Նրանք նոր են մտնում մի շրջան, որտեղ մեզանից շատերն արդեն 5-10 և ավելի տարի են: Պիտի թողնել, որ իրենք գնան էդ ճանապարհով՝ դրանով մեր արած-չարածն ավելի կարժևորվի, շարքերին քարկոծելու կարիք բնավ չկա: Ոչ մեկին հայհոյելով չես հակի քո տեսակետին: Ցավոք, գտնում եմ, որ նրանց մեծագույն հիասթափություն է սպասվում (եթե դեռ չեն հիասթափվել), բայց սա նորմալ է. մենք էլ ենք բազում անգամներ հիասթափվել ու ոգևորվել, ի՞նչ է եղել որ: Ամեն հիասթափություն նաև հասունացնում է
Բնական այս պրոցեսի արդյունքում երևում է, թե ով՝ ով է և էր, ով էր ավելի պատասխանատու մոտենում խնդիրներին, ով՝ ջուր ծեծում: Շարքային քաղաքացու համար էլ շատ բան պարզ կդառնա, մարդիկ բութ չեն:
Քաղաքական քայլերի ժամանակը
Օ՜ ժամանակներ, ո՞վ կմտածեր, որ նման բան եմ գրելու, բայց քանի որ բոլորը հարձակվել են (ըստ իս, տվյալ դեպքում ոչ այնքան տեղին) Րաֆֆի Հովհաննիսյանի վրա, թե ինչի գնաց Գագիկ Ծառուկյանի ոտը, պիտի ասեմ, որ կան մարդիկ (օրինակ՝ ես), որ գտնում են, որ սա շա՛տ ողջունելի քայլ է՝ թեպետ չափազանց ուշացած (մինչը ընտրություններն էր պետք անել) և ըստ ամենայնի՝ անօգուտ:
Ողջունելու մասն այն է, որ ոնց որ թե պարոն Հովհաննիսյանը, կանգնելով կատարյալ տուպիկի առաջ, սկսում է հասկանալ, որ տեղի ունեցողը քաղաքական գործընթաց է, ոչ թե հանգույն տակավինի միասնական Մասիս սարի վերջին գահը, որ չի ճանաչում կուսակցական դրոշակ՝ ի խոնարհումն մեր ազգային շահի ու բլա, բլա, բլա...
Հայաստանում խաղաղ իշխանափոխություն հնարավոր է միայն հնարավորինս լայն կոնսոլիդացիայի, հանրահավաքային ճնշման և իշխանական բուրգից հատիկ-հատիկ աղյուսները հանելու մշակված ծրագրով: Այս երեք բաղադրիչներից թեկուզ մեկի բացակայությունը ձախողման է դատապարտելու ցանկացած շարժում:
Ուզենք, թե չուզենք, սրտներովս լինի, թե չլինի, հնարավոր չէ խաղաղ իշխանափոխություն, եթե իշխանության մեջ ճգնաժամ առաջացնել չի հաջողվում: Իսկ իշխանության (որտեղ բոլորը չէ, որ Գաբրիել հրեշտակապետի հետնորդ են) մեջ ճգնաժամ ինչպե՞ս պիտի առաջացնել. նրանից բեկորներ պոկելով, մի բան, որը կարծեք թե տեղի էր ունենում 2008-ի փետրվարին, երբ խումբ-խումբ շարժմանն էին միանում իշխանության մեծ ու փոքր պաշտոնյաներ... գործընթացը կասեցվեց մարտի 1-ով, բայց դա չի նշանակում, թե իշխանությունն ամեն անգամ կարող է մարտի 1 անել:
ԲՀԿ-ի հետ հանդիպումը չի նշանակում, թե այն պարտադիր պիտի ինչ-որ դրական արդյունք տա, որ չտալուց հետո էլ հանդիպողի վրա քարեր նետենք, թե՝ բա որ ասում էինք: Քայլ է, փորձ է, որը կարող է արդյունավետ լինել, բայց և շատ հավանական է, որ արդյունավետ չլինի: Ի՞նչ է, ուրեմն, չփորձվի՞: Բա ի՞նչ եք առաջարկում:
Երբ Րաֆֆին մոտ երկու շաբաթ բառի բուն իմաստով չէր անում ՈՉԻՆՉ, քննադատողների բանակն այսքան շատ չէր: «Քաղաքական գործիչ» համարվողը պիտի ՃԱՆԱՊԱՐՀ առաջարկի: Եթե միայն սրա-նրա սխալներն եք տեսնում՝ առանց ճանապարհ առաջարկելու, ուրեմն՝ կա՛մ դեմագոգ եք, կա՛մ պոպուլիստ, կա՛մ շառլատան:
Այն, ինչ հիմա կատարվում է Հայաստանում, ինձ ուրախացնում է: ՖԲ-իս ընկերների մեջ նկատում շատ մարդկանց, ովքեր նախկինում կատարյալ անտարբեր էին երկրում կատարվողի նկատմամբ, իսկ հիմա «բարևում են»
Պորտները տեղը դնելու ժամանակը չի (թե բա ո՞ւր էիք և այլն), այլ՝ ոգևորել է պետք: Նրանք նոր են մտնում մի շրջան, որտեղ մեզանից շատերն արդեն 5-10 և ավելի տարի են: Պիտի թողնել, որ իրենք գնան էդ ճանապարհով՝ դրանով մեր արած-չարածն ավելի կարժևորվի, շարքերին քարկոծելու կարիք բնավ չկա: Ոչ մեկին հայհոյելով չես հակի քո տեսակետին:
Ցավոք, գտնում եմ, որ նրանց մեծագույն հիասթափություն է սպասվում (եթե դեռ չեն հիասթափվել), բայց սա նորմալ է. մենք էլ ենք բազում անգամներ հիասթափվել ու ոգևորվել, ի՞նչ է եղել որ: Ամեն հիասթափություն նաև հասունացնում է
Բնական այս պրոցեսի արդյունքում երևում է, թե ով՝ ով է և էր, ով էր ավելի պատասխանատու մոտենում խնդիրներին, ով՝ ջուր ծեծում: Շարքային քաղաքացու համար էլ շատ բան պարզ կդառնա, մարդիկ բութ չեն:
Մի քիչ երկար ստացվեց, ներեցեք:
Ռաֆայել Թեյմուրազյան
Աղբյուրը՝ http://www.facebook.com/teymurazyan