Լրահոս

02.03.2013 11:57


Րաֆֆի Հովհաննիսյանը «Սքայփ» ծառայության միջոցով կդիմի Գլենդելի հավաքի մասնակիցներին

Րաֆֆի Հովհաննիսյանը «Սքայփ» ծառայության միջոցով կդիմի Գլենդելի հավաքի մասնակիցներին

Կիրակի Րաֆֆի Հովհաննիսյանը հանրահավաքի ընթացքում համացանցային «Սքայփ» ծառայության միջոցով կդիմի Գլենդելի հավաքի մասնակիցներին։  Այս մասին հայտնում են Հայաստանի երիտասարդական ֆեդերացիայի հանրային կապերի բաժնից:

«Գլենդելի հավաքը կազմակերպուած է Արեւմտեան Ամերիկայի ՀՅԴ Կեդրոնական կոմիտէի, Համահայկական ուսանողներու միութեան, Հայ իրաւաբանական միութեան, ՀՅԴ «Շանթ» ուսանողական միութեան եւ ՀԵԴի կողմէ: Ամոր ընթացքին խօսքեր պիտի արտասանեն տարբեր կազմակերպութեանց ներկայացուցիչներ եւ ելոյթ պիտի ունենայ Յարութ Փամպուքճեանը:

Ցոյցին նպատակն է նեցուկ կանգնիլ Հայաստանի մէջ սկսած ժողովրդային այն շարժումին, որ ծնունդ առած է Փետրուար 18–ին կայացած նախագահական ընտրութեանց ընթացքին արձանագրուած զեղծարարութիւններուն դէմ բողոքի
Ալիքէն»,-ասված է հաղորդագրության մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը