Լրահոս

02.03.2013 11:02


Առավել անմխիթար է անօթևան միայնակ տարեցների վիճակը

Առավել անմխիթար է անօթևան միայնակ տարեցների վիճակը

Գյումրիում տասնյակ անօթևան ընտանիքներ կան, որոնք թեև երկրաշարժի հետևանքով կորցրել են իրենց բնակարանները, 25 տարի շարունակ ապրում են ժամանակավոր կացարաններում, սակայն բնակարաններ պետության կողմից չստացան: Նրանք անօթևանների հերթացուցակում չհաշվառված ընտանիքներն են, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն հասցրել դիմել և հերթագրվել մինչեւ սահմանված ժամկետը` 2008 թվականի նոյեմբերի մեկը: Ըստ գործող կարգի` նրանք փոխհատուցման ենթակա չեն: Մեր ուսումնասիրություններով` նման կարգավիճակ ունեցող Գյումրու անօթևանների շրջանում մեծ թիվ են կազմում միայնակ տարեցները:

 «Շիրակ» ՀԿ

Այս խորագրի վերջին նյութերը