Հայկական ուրբաթում Շ. Պետրոսյանի միակ անկեղծության փայլատակումը իր այն հարցն էր, թե դժվար չի միշտ ընդդիմադիր լինելը: Հարցի բացահայտ ու անկեղծ ցինիզմից շանթահար եղա: Չէի հավատում, որ դա եթերում է հարցնում, այլ ոչ թե առանձին ընկերական մթնոլորտում: Ես չհասցրեցի ամբողջական պատասխան տալ, որովհետեւ ինչպես մնացած դեպքերում, այդ ժամանակ էլ անընդհատ անհոդաբաշխ ռեպլիկներով ընդհատում էին խոսքս: Հիմա արդեն հանգիստ պայմաններում ուզում եմ պատասխանել իրեն, և մնացած այն մարդկանց, ովքեր չեն հասցրել հասունանալ և չգիտեն, որ իշխանական կերակրամանից դուրս էլի կյանք կա: Շուշան ջան, իհարկե դժվար է: Դու չգիտես դա ինչ մարտահրավերների հետ է կապված: Կյանքդ դառնում դժոխք, երբ հասկանում ես, որ պարտավոր ես մի բան անել, բայց առայժմ անզոր ես պետական մեքենայի դեմ: Նայում ես երեխաներիդ ու քեզ չի լքում այն միտքը, որ չես ուզում իրենք անցնեն այն ճանապարհը, որ բաժին է ընկել քեզ ու քո սերնդին: Ի դեպ ով ընդդիմադիր է, նա ընդիմադիր դեռ 1996 թվից, որովհետեւ առ այսօր իշխանություն չի փոխվել: Վերջապես եթե ավելի անկեղծ ասեմ ես էլ մի պահ էլ չէի դիմանում, եւ բռնել էի արտագաղթի ճամփան, բայց ընկերներիս հորդորը ինձ եւս մի անգամ մտածելու առիթ տվեց, եւ ես որոշեցի մնալ ու պայքարել: Չէ, քիչ եմ ասում: Մնալ ու ՀԱՂԹԵԼ, ու այդ օրը սարերի ետեւում չի: Ուզում եմ հաղթել ոչ նրա համար, որ դու մնաս ընդդիմադիր դաշտում, այլ նրա համար, որ արդար չի, երբ ստեղծող հայը ամենավատը ապրում է իր երկրում: Հայաստանը կարող է դառնալ դրախտավայր, եթե գործի գոնե մեկ կանոն.... չես կարողանում օգնել, գոնե մի խանգարի.....Այս հասարակ կանոնը ի վիճակի չեղավ ապահովել ներկա կառավարությունը: Այնպես որ, կփոխենք այս վիճակը, ու քո երեխան էլ կապրի մեր երեխաների հետ իրոք ապահով Հայաստանում:
Պատասխան Շուշան Պետրոսյանին
Հայկական ուրբաթում Շ. Պետրոսյանի միակ անկեղծության փայլատակումը իր այն հարցն էր, թե դժվար չի միշտ ընդդիմադիր լինելը: Հարցի բացահայտ ու անկեղծ ցինիզմից շանթահար եղա: Չէի հավատում, որ դա եթերում է հարցնում, այլ ոչ թե առանձին ընկերական մթնոլորտում: Ես չհասցրեցի ամբողջական պատասխան տալ, որովհետեւ ինչպես մնացած դեպքերում, այդ ժամանակ էլ անընդհատ անհոդաբաշխ ռեպլիկներով ընդհատում էին խոսքս: Հիմա արդեն հանգիստ պայմաններում ուզում եմ պատասխանել իրեն, և մնացած այն մարդկանց, ովքեր չեն հասցրել հասունանալ և չգիտեն, որ իշխանական կերակրամանից դուրս էլի կյանք կա:
Շուշան ջան, իհարկե դժվար է: Դու չգիտես դա ինչ մարտահրավերների հետ է կապված: Կյանքդ դառնում դժոխք, երբ հասկանում ես, որ պարտավոր ես մի բան անել, բայց առայժմ անզոր ես պետական մեքենայի դեմ: Նայում ես երեխաներիդ ու քեզ չի լքում այն միտքը, որ չես ուզում իրենք անցնեն այն ճանապարհը, որ բաժին է ընկել քեզ ու քո սերնդին: Ի դեպ ով ընդդիմադիր է, նա ընդիմադիր դեռ 1996 թվից, որովհետեւ առ այսօր իշխանություն չի փոխվել: Վերջապես եթե ավելի անկեղծ ասեմ ես էլ մի պահ էլ չէի դիմանում, եւ բռնել էի արտագաղթի ճամփան, բայց ընկերներիս հորդորը ինձ եւս մի անգամ մտածելու առիթ տվեց, եւ ես որոշեցի մնալ ու պայքարել: Չէ, քիչ եմ ասում: Մնալ ու ՀԱՂԹԵԼ, ու այդ օրը սարերի ետեւում չի: Ուզում եմ հաղթել ոչ նրա համար, որ դու մնաս ընդդիմադիր դաշտում, այլ նրա համար, որ արդար չի, երբ ստեղծող հայը ամենավատը ապրում է իր երկրում: Հայաստանը կարող է դառնալ դրախտավայր, եթե գործի գոնե մեկ կանոն.... չես կարողանում օգնել, գոնե մի խանգարի.....Այս հասարակ կանոնը ի վիճակի չեղավ ապահովել ներկա կառավարությունը: Այնպես որ, կփոխենք այս վիճակը, ու քո երեխան էլ կապրի մեր երեխաների հետ իրոք ապահով Հայաստանում:
Վարդան Հակոբյան