Հարուցվել է քրեական գործ` անձնագիր կեղծելու եւ պետական սահմանն ապօրինի հատելու դեպքերի առթիվ
ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող եւ կիբերհանցագործությունների գործերով վարչությունում հարուցվել է քրեական գործ` անձնագիր կեղծելու եւ պետական սահմանն ապօրինի հատելու դեպքերի առթիվ:
ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնից ստացված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2011թ. փետրվարի 8-ին ՌԴ Նովոսիբիրսկ քաղաքում պատվերով սպանություն կատարելու մեղադրանքով ՌԴ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետով միջազգային հետախուզման մեջ գտնվող ՀՀ քաղաքացի Մ. Սարգսյանը, ով 2013թ. փետրվարի 11-ին ՀՀ վերաքննիչ դատարանի դահլիճից դիմել էր փախուստի, ՀՀ պահպանվող պետական սահմանն ապօրինի հատել է` ձեռք բերելով կեղծ անձնագիր:
2013թ. փետրվարի 23-ին առանց սահմանված փաստաթղթերի, իրավունք վերապահող կեղծ անձնագրի օգտագործմամբ Ս. Սարգսյանը Հայաստանի Հանրապետությունից մեկնել է Մոսկվա: Սակայն ՌԴ իրավապահները, բացահայտելով կեղծիքը, մերժել են նրա` երկիր մուտքի թույլտվությունն ու արտաքսել Հայաստանի Հանրապետություն:
ՀՀ վերաքննիչ դատարանը, 2013թ. փետրվարի 11-ին դատական ստուգման ենթարկելով Երեւան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` 2013թ. հունվարի 29-ի որոշման օրինականության եւ հիմնավորվածության վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության միջազգային իրավական կապերի բաժնի կողմից բերված վերաքննիչ բողոքը, բավարարել է այն եւ բեկանել հիշյալ դատական ակտը` որոշում կայացնելով` Մ.Սարգսյանի նկատմամբ 40 օր ժամկետով ժամանակավոր կալանավորում կիրառելու վերաբերյալ:
Սակայն որոշումը չէր կատարվել, քանի որ Մ. Սարգսյանը դատարանի դահլիճից դիմել էր փախուստի, որի համար նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ եւ 329-րդ հոդվածների 1-ին մասերով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ԿԱ ԱԱԾ քննության վարչությանը: