Լրահոս

23.11.2010 13:31


Ըստ հարցումների՝ առաջին տեղում ԲՀԿ-ն է

«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպությունը հրապարակել է Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում սոցիալ-քաղաքական հարցերի և արտաքին հարաբերությունների շուրջ հանրային կարծիքի հարցման հայաստանյան արդյունքները։ Հայաստանյան հետազոտությունները ներառում են հարցեր Հայաստանի ներքին իրավիճակի, Թուրքիայի, Լեռնային Ղարաբաղի, Եվրամիության, ԵԱՀԿ-ի և Հայաստանի հետ առընչություն ունեցող այլ միջազգային կառույցների մասին։

Ըստ հարցման արդյունքների՝ կուսակցությունների վարկանիշը հետևյալն է՝ առաջին տեղում է ԲՀԿ-ն (26%), երկրորդում՝ ՀՀԿ-ն (21%) ՀՅԴ-ին ձայն կտան հայաստանցիների 7%-ը, ՕԵԿ-ին 4%-ը, ՀԱԿ-ին 3%-ը։

Այս խորագրի վերջին նյութերը