Ժ. Սեֆիլյան. «Որևէ ընդդիմադիր գործիչ թող չմեծամտանա, մտածելով, թե միայն ինքն է»
«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը անդրադարձել է ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանի նախաձեռնած հանրահավաքներին։ «Նրա կազմակերպած բազմահազարանոց հանրահավաքը ապացուցեց այն միտքը, որ որևէ ընդդիմադիր գործիչ թող չմեծամտանա, մտածելով, թե միայն ինքն է» -ասել է Սեֆիլյանը։
Նա նշել է նաև, որ վերջերս շրջանառվում է մի վարկած, թե Տիգրան Կարապետյանը իշխանության հերթական ականն է։ Սեֆիլյանը հավելեց, որ, եթե ինքը լիներ Լ. Տեր-Պետրոսյանի տեղը, ապա կհայտարարեր, որ նրանք նույնպես կմասնակցեին հունվարի 19-ի հանրահավաքին, և այդ դեպքում կպարզվեր, թե Տ. Կարապետյանը ակա՞ն է, թե՞ ոչ և կնշմարվեին նրանց հետագա համագործակցության եզրերը։