Ֆեյսբուքյան խումբ՝ «Պահանջում ենք ռեկտորի օգնականի հրաժարականը»
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում խումբ է ստեղծվել՝ «Պահանջում ենք ռեկտորի օգնականի հրաժարականը» անվանումով։ Խմբի հեղինակները նրա պատկերով ծաղրանկար են տեղադրել, իսկ որպես մեկնաբանություն գրել. «Քեզ նմանները խայտառակում են Մայր ԲՈՒՀ–ը»։
Հիշեցնենք, որ ԵՊՀ ռեկտորի օգնական Գևորգ Մելքոնյանը, ով նաև ՀՀԿ–ական է, նախագահական ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով դասադուլ հայտարարած ուսանողների դեմ «զորք» էր հանել։ ԵՊՀ–ի դիմաց բողոքող ուսանողներին հեռացնելու համար նա հայտարարել էր. «Զորքը բերեք, ախալքալաքցիներին բերեք»։
Ռեկտորի օգնականի նման պահվածքը շատերի վրդովմունքն է առաջացրել։