Լրահոս

28.02.2013 09:53


Միթե՞ ռոբոտներ են այդ դասախոսները

Միթե՞ ռոբոտներ են այդ դասախոսները

Ամո՛թ   բուհերի այն դասախոսներին,  ովքեր կատարելով իշխանությունների հրահանգները, իրենց բռնի գործողություններով ուսանողությանը հրահրում են իրար դեմ։   

Դասախոսներ,  ովքեր  անհաղորդ   են   ժողովրդի  դարտ  ու  ցավին,   ովքեր  խրախուսում  են  անարդարությունը,  կեղծարարությունը,  բոլոր   այն  արատավոր  երևույթները,  որի  համար   հայ  մարդը ելել  է  պայքարի:   Միթե՞   ռոբոտներ  են  այդ  դասախոսները   և   միայն  ենթարկվում   են  իշխանությունների   կողմից պարտադրված   հրահանգներին,   ու   դարձել են   ուսանողության  մեջ   ծայր  առած ծեծկռտուքների,  սադրանքների  հեղինակները:  

ՈՒ  այս  դասախոսների՞ն  ենք   վստահել  մեր  երիտասարդներին  կրթելու,  դաստիարակելու,  կյանքի  ճանապարհ  հարթելու,  նրանց   հայացքները  ձևավորելու,  ժողովրդին  ծառայեցնելու   բախտը։   Աբսուրդ...

 Դասախոսներ,   ովքեր   ուսանողության   արձակած   ազատության,  արդարության   հայրենասիրության   առաջին  ճիչերն  են սաղմնային  փուլում  խեղդամահ  անում,   ամեն  կերպ     խոչընդոտելով   սեփական  ժողովրդին  նեցուկ  կանգնելու  նրանց  ազնիվ  ձգտումներին։  

Ուղիղ  եթերով  դիտում  էի   դասադուլավոր   ուսանողության   և  մյուս  հատվածի  միջև   ծագած   ծեծկռտուքը: Իշխանությունների   կողմից   հրահանգված   այս  սադրանքների   հեղինակները  ձեր  դասախոսական  կազմն  է.   ամեն  միջոցներով  բռնանալով   դասադուլավոր      ուսանողությանը,   խրախուսում  եք,   որ  խաղաղ  ցույցերը   վերածվեն  ծեծկռտուքի:  Երկու  հատվածների  բաժանելով  ուսանողությանը,  թշնամանք   եք  հրահրում  երկու   հատվածների   մեջ,  որը  լի  է  անկանխատեսելի  հետևանքներով:  

Սիրելի՛  ուսանողներ,   նաև   ձեր  միասնականությունից  է  կախված  մեր  ժողովրդի  այս  պայքարի  հաղթանակը.  դուք  եք   կերտելու   վաղվա  Հայաստանը։

 Մի՛  մոռացեք  Չարենցի  մարգարեական  պատգամը. «Ով  հայ  ժողովուրդ   քո   միակ  փրկությունը   քո  հանաքական  ուժի  մեջ  է»:

Քանի որ ուսանողությունը մեր երկրի վաղվա տերն է, ուստի պետք է ու  պարտավոր է իր մասնակցությունը բերի երկրում ընթացող բոլոր գործընթացներին.  եթե ուսանողությունը գտնում է, որ իր կարիքն ունի ժողովուրդը, նա պետք է ժողովրդի կամքի արտահայտիչը  դառնա: Ուսանողը չափահաս է ու ազատ է իր որոշումների մեջ.  

 Իմ խորին համոզմամբ ողջ ուսանողությունը պետք է կանգնի այս պայքարին,  իսկ այն, որ ուսանողության մի հատվածը պայքարում է, իսկ մյուսը՝ հլու հնազանդ նստում  դասերի, բաժանվելով   ժողովրդամետ  ու  իշխանամետ   հատվածների,  մտածու՞մ եք, թե  ինչքա՜ն եք վնասում  ձեր  ընկերներին՝ դասադուլավորներին, որոնց   համար  արդեն  տարբեր  բնույթի  պատիժներ են  նախատեսվել   դասախոսական  կազմի  կողմից։   Պատիժը  կրելու  են  ձեր  ընկերները,  ձեր  կուրսեցիները.  դա պարզապես դավաճանություն է ձեր իսկ ընկերների նկատմամբ: Եթե համընդհանուր դասադուլ լինի, այդ դեպքում  ադմինիստրացիան անզոր  է  բոլորին պատժել: Այս դասադուլը պետք է կրի մի նշանաբան. «Բոլորս մեկի, մեկս՝ բոլորի  համար...»։

Դասախոսնե՛ր,  ձեր թվարկած պատիժները, որ նախատեսել  եք  կիրառվել  դասադուլի մասնակիցների  վրա,   դա իշխանության  պատվերի  էժանագին  հորդորներ են,  իսկ  դուք  նրանց  կամակատարները։   

Սոնա   Արշունեցի, Բրյուսել

(Գրող-հրապարակախոս)

Այս խորագրի վերջին նյութերը