Հայտնաբերվել է ուրիշի անձնագրով քվեարկելու փորձ կատարած քաղաքացին
ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժինը պարզել է թիվ 09/02 ընտրատեղամասում այլ անձի՝ Վիգեն Սարգսյանի անձնագրով քվեարկելու փորձ կատարած քաղաքացու ինքնությունը եւ նրան 2013թ. փետրվարի 27-ին ներկայացրել նախաքննության մարմնին։
Հիշեցնենք, որ թիվ 09/02 ընտրատեղամասի ընտրական հանձնաժողովի նախագահ Զ. Միրիջանյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2013թ. փետրվարի 18-ին` ժամը 10:45-ին, անհայտ անձը փորձել էր 09/02 ընտրատեղամասում քվեարկել ուրիշի` Վիգեն Սարգսյանի անձնագրով, ինչը, սակայն, չէր կարողացել ավարտին հասցնել իր կամքից անկախ պատճառով, քանի որ ընտրական հանձնաժողովի անդամները հայտնաբերել էին խախտումը եւ կանխել: Քաղաքացին ընտրատեղամասից դիմել էր փախուստի:
Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատախազը 26.02.13թ. գրավոր հանձնարարել էր Էրեբունու ոստիկանության բաժնին ակտիվացնել ուրիշի անձնագրով քվեարկելու փորձ կատարած անձի ինքնությունը պարզելու աշխատանքները եւ նրան ներկայացնել քննությանը՝ արձանագրելով, որ գործին կցված է նաեւ միջադեպի վերաբերյալ տեսագրությունը։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ոստիկանությունը պարզել է, որ Վիգեն Սարգսյանի անձնագրով թիվ 09/02 ընտրատեղամասում քվեարկելու փորձ է կատարել Երեւանի բնակիչ Հրանտ Գլջյանը եւ նրան ներկայացրել է քննչական մարմնին։ Ձեռբ բերված ապացույցների հիման վրա Հ. Գլջյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածի 1-ին մասով։ Նախաքննությունը շարունակվում է։
Հայտնաբերվել է ուրիշի անձնագրով քվեարկելու փորձ կատարած քաղաքացին
ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժինը պարզել է թիվ 09/02 ընտրատեղամասում այլ անձի՝ Վիգեն Սարգսյանի անձնագրով քվեարկելու փորձ կատարած քաղաքացու ինքնությունը եւ նրան 2013թ. փետրվարի 27-ին ներկայացրել նախաքննության մարմնին։
Հիշեցնենք, որ թիվ 09/02 ընտրատեղամասի ընտրական հանձնաժողովի նախագահ Զ. Միրիջանյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2013թ. փետրվարի 18-ին` ժամը 10:45-ին, անհայտ անձը փորձել էր 09/02 ընտրատեղամասում քվեարկել ուրիշի` Վիգեն Սարգսյանի անձնագրով, ինչը, սակայն, չէր կարողացել ավարտին հասցնել իր կամքից անկախ պատճառով, քանի որ ընտրական հանձնաժողովի անդամները հայտնաբերել էին խախտումը եւ կանխել: Քաղաքացին ընտրատեղամասից դիմել էր փախուստի:
Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատախազը 26.02.13թ. գրավոր հանձնարարել էր Էրեբունու ոստիկանության բաժնին ակտիվացնել ուրիշի անձնագրով քվեարկելու փորձ կատարած անձի ինքնությունը պարզելու աշխատանքները եւ նրան ներկայացնել քննությանը՝ արձանագրելով, որ գործին կցված է նաեւ միջադեպի վերաբերյալ տեսագրությունը։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ոստիկանությունը պարզել է, որ Վիգեն Սարգսյանի անձնագրով թիվ 09/02 ընտրատեղամասում քվեարկելու փորձ է կատարել Երեւանի բնակիչ Հրանտ Գլջյանը եւ նրան ներկայացրել է քննչական մարմնին։
Ձեռբ բերված ապացույցների հիման վրա Հ. Գլջյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածի 1-ին մասով։
Նախաքննությունը շարունակվում է։
ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայություն