ԵՊՀ դասախոսը դատապարտում է իր որոշ գործընկերների պահվածքը
ԵՊՀ դասախոս Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ես` ԵՊՀ դասախոսս, խստորեն դատապարտում եմ 2013թ. փետրվարի 27-ին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի դիմաց դասադուլի կոչով հանդես եկող ուսանողների նկատմամբ ԵՊՀ որոշ պաշտոնյաների, ուսխորհդի, արհմիության և/կամ այլ կառույցների ներկայացուցիչների պահվածքը: Համարում եմ, որ հայհոյանքները, վիրավորանքները, սպառնալիք պարունակող և վտանգավոր հետևանքներով հղի «զորքը բեր առաջ, ախալքալակցիներին բեր առաջ» արտահայտությունը, հեգնական «ես էլ եմ ձեզ սիրում, հատկապես աղջիկներին» և նման այլ արտահայտությունները, մեղմ ասած, պատիվ չեն բերում ԵՊՀ-ին և վտանգում են Մայր ԲՈՒՀ-ի հեղինակությունը:
Պահանջում եմ ՀՀ ԿԳ նախարարից և ԵՊՀ ռեկտորից պաշտոնապես պարզաբանել միջադեպը և պատժել իրենց պաշտոնը չարաշահած և լիազորությունները գերազանցած անձանց:
ԵՊՀ դասախոսը դատապարտում է իր որոշ գործընկերների պահվածքը
ԵՊՀ դասախոս Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.