Մեկնաբանություն

27.02.2013 18:44


«Արևմտամետ» Սերժը կամ «А теперь я Наташа!»

«Արևմտամետ» Սերժը կամ «А теперь я Наташа!»

Վերջին օրերի «ամենախոխմա» բաներից մեկն այն է, որ Սերժ Սարգսյանի «ոչպռադվինուտի» հատվածը ներկայացնող կողմնակիցները Րաֆֆի Հովհաննիսյանի դեմ հարձակումների ժամանակ օգտագործում են «արևմտամետ» պիտակը։ Նրանք  Րաֆֆիին համարում են արևմտամետ, ու դա ներկայացնում բացասական լույսի ներքո։ Ուզում են ասել, թե իբր ամերիկաների փողերով «Ժառանգությունն» ուզում է մեր «գյոզալական» ու պապական երկրում հեղափոխություն անել։

Տվյալ դեպքում հարցն այն չէ, որ Րաֆֆին արևմտամետ կամ հեղափոխական է  այնքան, ինչքան ես տիեզերագնաց։ Հարցը նաև այն չէ, որ արևմտամետ հասկացությունը, հայաստանյան իրողությունները հաշվի առնելով, կեղծ կատեգորիա է։ Հարցն այն է, որ սերժականնե՛րն են Րաֆֆիին արևմտամետ  համարում ու անցնում գրոհի։

Եթե հիշում եք, Սերժ Սարգսյանին սատարող «անկախ» մամուլի հիմնական գործն այն էր, որ բազմաչարչար հայ ժողովրդին համոզեին, թե ՀՀԿ ղեկավարն արևմտամետ է, և հետևաբար՝ բարի ու ժողովրդավար։

«Սերժն արևմտամետ է ու առաջադեմ, և պետք է օգնել նրան, որպեսզի նա կարողանա հաղթել իմպերիալիստական ու պուտինյան Ռուսաստանի հայաստանյան ներկայացուցիչներին՝ ԲՀԿ–ին, ՀԱԿ–ին, Ռոբերտ Քոչարյանին ու այլ հետադիմական ուժերին»,– պատրաստակամ ականջներից «լապշա» էին փորձում կախել «անկախ» լրատվամիջոցները։

Փետրվարի 18–ից հետո, սակայն, «քաղաքացիականության» ջատագով լրատվամիջոցները «մոռացել» են իրենց գծի մասին, քանզի անգամ կատարյալ դեբիլների, քաղաքական անմեղսունակների և հավի ուղեղով «մտավորականների» համար պարզ դարձավ, որ արևմտամետ–ռուսամետ անտագոնիզմը սովորական «մուտիլովկա» է, իսկ եթե «մուտիլովկա» չէ, ապա ՀՀ ամենահակաարևմտամետ գործիչը և «իմպերիալիստական Ռուսաստանի» հայաստանյան ներկայացուցիչը, ըստ «անկախ» մամուլի, Սերժ Սարգսյանն է, քանզի մինչև ՀՀ ԿԸՀ–ի հայտարարությունը՝ Պուտինը շնորհավորեց Սերժին՝ նախագահական ընտրություններում համոզիչ հաղթանակի կապակցությամբ։

Ի դեպ, այս ամենից հետո «արևմտամետության» «ատմազկայով» Սերժին ծառայողների ու քծնողների համար ժամանակավոր բարդություններ են առաջացել։ Դա է, թերևս, պատճառը, որ դավիթշահնազարյանները, արամզավենիչներն ու մյուս «արևմտամետ»–գեղամյանները ծպտուն չեն հանում։ Սրանք հիմա պատրաստվում են արդեն «իմպերիալիստական Արևմուտքի» դեմ կռիվ տալուն։ Ժողգործիքների համար «А теперь я Наташа!» տիպի հիմնավորումներ գտնելը դժվար բան չէ։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը