Լրահոս

27.02.2013 13:53


Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Մեղրիի քաղաքապետին. «Եթե փաստեր ներկայացվեն, պատրա՞ստ եք ընդունել այդ ամոթը»

Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Մեղրիի քաղաքապետին. «Եթե փաստեր ներկայացվեն, պատրա՞ստ եք ընդունել այդ ամոթը»

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր Րաֆֆի Հովհաննսիյանի մարզային հանդիպումներով մեկնել է Սյունիքի մարզ: 

Մեղրիում Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է քաղաքապետ, անկուսակցական Արշավիր Հովհաննիսյանի հետ։ Քննարկել են երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակը: Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքպետին շնորհակալություն է հայտնել իրեն հյուրընկալելու համար և ներկայացրել իր նկատած օրինախախտումները:

 Մեղրիի քաղաքապետն էլ նշել է, որ ինքը կողմնակից է բաց հանդիպման։ «Տարիներ ի վեր Մեղրիում ոչ մի ընտրություն կեղծված չի եղել, որևէ ապացույց այդ մասին չկա, եթե Դուք ունեք նման ապացույցներ, ցույց տվեք: Ընտրություների արդյունքները Մեղրիում միշտ էլ կատարվում են իդեալական տեսքով»,–ասել է քաղաքպետը։ Ի պատասխան՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է. «Եթե Ձեզ ընտրություններում որևէ ուսուցչի կամ զինվորի ուղղորդելու կամ սխալ տեղում պաստառ փակցնելու ապացույց ներկայացնի, ապա դուք պատրա՞ստ է ընդունել այդ ամոթը»։

 «Եթե մի ապացույց լինի, կընդունենք»,–արգանքել է քաղաքապետը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը