Լրահոս

27.02.2013 11:16


Ֆրանսիայում հայերն ու ադրբեջանցիները ծեծել են իրար

Ֆրանսիայում հայերն ու ադրբեջանցիները ծեծել են իրար

ԱՄՆ-ում հրատարակվող «Ասպարեզ» թերթ գրում է, որ 1988թ. Սումգայիթում հայերի ջարդերի հիշատակի արարողության ժամանակ փետրվարի 25-ին Ֆրանսիայի Ազգային ժողովի շենքում ծեծկռտուք է տեղի ունեցել հայերի և ադրբեջանցիների միջև։ Միջոցառմանը մասնակցել են ֆրանսիացի պատգամավորներ, հայ համայնքի ներկայացուցիչներ և Ֆրանսիայում սովորող ադրբեջանցի ուսանողներ Միրվարի Ֆատալիևան և Վուսալ Հուսեյնովը: Հենց նրանք էլ հակահայ կոչեր են հնչեցրել, իսկ ողբերգության զոհերի հիշատակը հարգելու համար մեկ րոպե լռության ժամանակ ոտքի չեն կանգնել: Իսկ երբ Ֆրանսիայի Հայ դատի գրասենյակի ղեկավար Հրաչ Վարժապետյանը հետաքրքրվել է, թե պատճառը ո՞րն է, ադրբեջանցիներից մեկը հարվածել է նրան, և այն վերածվել է մեծ ծեծկռտուքի: Միջադեպից հետո դեպքի վայր է գնացել Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Էլչին Ամիրբեյովը, ով դատապարտել է տեղի ունեցածը: 

Այս խորագրի վերջին նյութերը