Լրահոս

27.02.2013 10:40


Հայտնաբերվել է Ա. Բալայանի դին

Հայտնաբերվել է Ա. Բալայանի դին

Այսօր` փետրվարի 27-ին՝ ժամը 09։00-ին վերսկսվել են 2000թ. ծնված Արսեն Բալայանի որոնողական աշխատանքները:

Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական ջոկատը, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խումբը:

Ժամը 10։07-ի դրությամբ հայտնաբերվել է Ա. Բալայանի դին (ընկնելու վայրից 700մ հեռավորության վրա): 

Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին՝ ժամը 15։30-ին ահազանգ էր ստացվել, որ Արարատի մարզի Խաչփառ գյուղի մոտ 2000թ. ծնված Արսեն Բալայանը ընկել էր Հրազդան գետը:

Այս խորագրի վերջին նյութերը