Լրահոս

27.02.2013 07:57


«Բարսելոնա»-«Ռեալ»՝ 1։3

«Բարսելոնա»-«Ռեալ»՝ 1։3

Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ պատասխան խաղում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 1:3 հաշվով պարտվեց «Ռեալին»:

Մադրիդցիները հաշվի մեջ առաջ անցան արդեն 13-րդ րոպեին: Պիկեն սեփական տուգանային հրապարակում գցեց իրեն շրջանցող Ռոնալդուին, ով էլ անվրեպ իրացրեց 11 մետրանոց տուգանային հարվածը։

57-րդ րոպեին Ռոնալդուն կրկնապատկեց հաշիվը,իսկ  68-րդ րոպեին «Ռեալի» պաշտպան Ռաֆայել Վարանը անկյունայինի խաղարկումից հետո գլխի հարվածով երրորդ անգամ գրավեց Պինտոյի պաշտպանած դարպասը:

 89-րդ րոպեին կատալոնացիներից աչքի ընկավ Խորդի Ալբան՝ 1:3:

Այս թիմերի առաջին հանդիպումը Մադրիդում ավարտվել էր 1:1։ Այսպիսով, «Ռեալը» դուրս եկավ եզրափակիչ, որտեղ նրա մրցակիցը կլինի «Սևիլիա» - «Աթլետիկո Մադրիդ» զույգի հաղթողը:

 

Այս խորագրի վերջին նյութերը