Լրահոս

27.02.2013 09:44


Պատահար Բագրատունյաց փողոցում

Պատահար Բագրատունյաց փողոցում

Փետրվարի 27-ին՝ ժամը 01։50–ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 33 շենքի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չպարզված հանգամանքներում իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի 21 LD 001 և «ՎԱԶ-2108» մակնիշի 09 ՏՍ 943 պետհամարանիներով ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենայի վարորդ` 1986թ. ծնված Կ. Սարիբեկյանը տարբեր մարմանական վնասվածքներով հոսպիտալացվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, ուր Կ. Սարիբեկյանը հրաժարվել է հետագա բուժօգնությունից:

Հրշեջ-փրկարարները կատարել են հովացման աշխատանքներ: 

Այս խորագրի վերջին նյութերը