Լրահոս

26.02.2013 14:13


Անահիտ Բախշյանը շարունակելու է աշխատել ՀՀԿ–ական Արմեն Աշոտյանի ենթակայության տակ գտնվող կառույցում

Անահիտ Բախշյանը շարունակելու է աշխատել ՀՀԿ–ական Արմեն Աշոտյանի ենթակայության տակ գտնվող կառույցում

«Րաֆֆին ասել է՝ Անահիտ Բախշյանը միայն երկրի շահերից բխող քայլեր է անելու, իսկ այն աշխատանքը, որ ես կատարում եմ, հենց երկրի շահերից է բխում: Այնպես որ ոչ մի հրաժարականի մասին խոսք չկա»,-«Panorama.am»-ին ասել է «Ժառանգություն» կուսակցության անդամ, Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը:

Նշենք, որ այսօր Արմավիրում արմավիրցիների հետ հանդիպման ժամանակ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր, թե՝ «Անահիտ Բախշյանն այլևս ուրիշների համար չի աշխատելու», ինչը տարբեր մեկնաբանությունների տեղիք էր տվել: Եվ Ա.Բախշյանն էլ նշել է, որ այդ լուրը տարածվելուց հետո իրեն շատերն են զանգահարել նույն հարցով՝ հրաժարակա՞ն է տալու ԿԱԻ փոխտնօրենի պաշտոնից.

«Ես շարունակելու եմ աշխատել և ծառայել ՀՀ-ում կրթության քաղաքականությունը բետոնելու ուղղությամբ: Իսկ ուրիշներին ծառայել նշանակում է այն մարդկանց, ովքեր պետական շահերին չեն ծառայեցնում իրենց ջանքերը... կան այդպիսի մարդիկ, այո»,- հավելել է Անահիտ Բախշյանը:

Այս խորագրի վերջին նյութերը