Լրահոս

26.02.2013 13:21


Մի շարք տեղամասերում Սերժ Սարգսյանը «խփել» է 95-100% ձայն, իսկ մյուս թեկնածուները՝ 0

Մի շարք տեղամասերում Սերժ Սարգսյանը «խփել» է 95-100% ձայն, իսկ մյուս թեկնածուները՝ 0

«aravot.am»–ը գրում է, որ լուսանկարում, որ տարածվել է ՖԲ-ում, մի քանի ընտրատեղամասերի արդյունքներ են, որոնցում Սերժ Սարգսյանը հավաքվել է 95-100% ձայներ, իսկ մյուս թեկնածուները համատարած՝ 0 ձայն, հազվադեպ՝ 1-4 ձայն: Թե որքանո՞վ է արդար ընտրությունների ժամանակ հնարավոր նման բան՝ դատեք ինքներդ: Թիվ 14 ընտրատարածքը Աշտարակում է, թիվ 15-ը՝ Թալինում, թիվ 23-ը՝ Սեւանում, թիվ 37-ը՝ Գորիսում: Իսկ ավելի մանրամասն դիտարկելու դեպքում ստանում ենք. . 10/34 տեղամաս, գտնվել է ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ -ում, այստեղ 29 կալանավորներից 27-ը ընտրել է Սերժ Սարգսյանին, մեկը կարողացել է ընտրել Րաֆֆի Հովհաննիսյանին, մյուսը անվավեր է դարձրել իր քվեաթերթիկը: 14/46  տեղամաս, սա գտնվել է Արագածոտնի Ավշեն համայնքում, որտեղ 101 ձայներից 96-ը ստացել է Սերժ Սարգսյանը: 14/54 տեղամաս, Արագածոտնի Կանիաշին համայնքում, այստեղ 150 ձայնից 149-ը ստացել է Սերժ Սարգսյանը: 14/56  տեղամասի, որը գտնվում է Արագածոտնի մարզի Ճարճակիս համայնքում, 253 ընտրողներից 252-ը ձայն է տվել Սերժ Սարգսյանին: 14/58 տեղամաս, Արագածոտն, Միջնատուն համայնք, Սերժ Սարգսյանին ձայն է տվել 104-ից 102-ը: 14/59 տեղամաս, Արագածոտնի Միրաք համայնքում Սերժ Սարգսյանին է տրվել 52 քվեից 51-ը: 14/62 տեղամաս, Արագածոտնի Ջամշլու համայնք,  96-ից 95-ը: 14/63 տեղամաս, Արագածոտնի Ռյա Թազա համայնք, 202-ից 201-ը: 14/64 տեղամաս,Արագածոտնի Սադունց համայնք, 146-ից՝ 145: 14/65տեղամաս, Արագածոտնի Սիփան համայնք, 104 -ից 104: 15/46տեղամաս, Արագածոտնի Դիան համայնք, 72-ից 71: 15/51տեղամաս, Արագածոտնի Թլիկ համայնք, 30-ից 29: 15/59 տեղամաս, Արագածոտնի Հակո համայնք, 44-ից 40: 15/70 տեղամաս, Արագածոտնի Սորիկ համայնք, 40-ից 40: 15/75 տեղամաս, Արագածոտնի Օթեւան համայնք,29-ից 28: 23/50 տեղամաս,  Գեղարքունիքի Ավազան համայնք, 133-ից 131-ը: 23/68 տեղամաս,Գեղարքունիքի Վերին Շորժա համայնք,52-ից 52-ը: 37/24 տեղամաս, Սյունիքի Խոզնավար համայնք, 255-ից 251: 37/30 տեղամաս, Սյունիքի Ներքին Խնձորեսկ համայնք, 161-ից 161: 37/42 տեղամաս, Սյունիքի  Քարաշեն համայնք,337-ից 318: 37/43 տեղամաս, Սյունիքի  Քաշունի համայնք, 14-ից 14: 38/43 տեղամաս, Սյունիքի  Վանեք համայնք,62-ից 61: 38/68 տեղամաս, Սյունիքի  Վահրավար համայնք, 30-ից 28: 

Այս խորագրի վերջին նյութերը