Լրահոս

26.02.2013 12:50


ԿԸՀ նախագահին դեռևս չեն կարողացել ԱԺ հրավիրել

ԿԸՀ նախագահին դեռևս չեն կարողացել ԱԺ հրավիրել

Փետրվարի 25–ին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպել էր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի և ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հետ՝ նրանց պահանջով, և քննարկել հետընտրական ներքաղաքական իրավիճակը։

Այսօր ԱԺ քառօրյայի ժամանակ Հ. Աբրահամյանն ասել է, որ այսօր ևս հանդիպելու է «Ժառանգություն» և ՀՅԴ խմբակցությունների ղեկավարների հետ, որպեսզի խորհրդարանում այդ հարցի քննարկման համար վերջնական ձևաչափը գտնեն:

Հովիկ Աբրահամյանը նաև նշել է, որ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին դեռևս չեն կարողացել խորհրդարան հրավիրել, քանի որ ԱԺ քարտուղարությունը չի կարողացել կապ հաստատել նրա հետ:

7or.am 

Այս խորագրի վերջին նյութերը