Լրահոս

26.02.2013 11:40


Ուսանողները փոխադարձաբար միմյանց ամոթանք են տալիս

Ուսանողները փոխադարձաբար միմյանց ամոթանք են տալիս

Այսօր ևս շարունակվում է փետրվարի 25–ին բազմաթիվ ուսանողների հայտարարած դասադուլը, որով նրանք պահանջում են անվավեր ճանաչել 2013թ. փետրվարի 18–ի նախագահական ընտրությունների արդյունքները։ ԵՊՀ–ի մոտ հավաքված բողոքող դասադուլավորներին է մոտեցել Երևանի պետական համալսարանի ռեկտորի օգնական, ՀՀԿ անդամ Գևորգ Մելքոնյանը, ով կոչ է արել հեռանալ համալսարանի մոտից, չխանգարել դասապրոցեսը և վերջ տալ կեղծ նախաձեռնությանը:

–ԵՊՀ–ն ոտքի է կանգնել մեկ անգամ՝ 1988-ին, երբ կար արցախյան խնդիր։ Աստված չանի, եթե վաղն էլ այդ խնդիրը լինի, էլի համալսարանը ոտքի է կանգնելու: Բայց սա Արցախի հարցը չէ, սա ազգային հարց չէ,-հայտարարել է Մելքոնյանը։

Ուսանողները միմյանց փոխադարձաբար ամոթանք են տվել՝ մի կողմը ցույցին չմասնակցելու, մյուս կողմը՝ սովորելու իրենց իրավունքը խախտելու համար։

Այնուհետև դասադուլ հայտարարած ուսանողները երթով շարժվել են դեպի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարան:

7or.am 

Այս խորագրի վերջին նյութերը