Լրահոս

25.02.2013 18:19


Մարդկային դիմագիծը կորցրած

Մարդկային դիմագիծը կորցրած

Փետրվարի 23-ին՝ ժամը 13։30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ տեղաշարժել են Դավիթաշեն թաղամասի գերեզմանատան գերեզմաններից մեկի տապանաքարը և գողացել քարե 2 ծաղկաման:

Դավիթաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1979թ. ծնված Վահագն Ի.-ն:
Գողոնն առգրավված է:
Վահագն Ի.-ն  բերման է ենթարկվել ոստիկանություն:
Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը