Խոշոր ձեռնարկություններում հարկային տեսչության ներկայացուցիչ տեղադրելու գաղափարը բնականաբար պետք է արժանանար ԱԺ պատգամավորների մեծամասնության
հակակրանքին: Կարծում եմ, սա այն եզակի դեպքերից է երբ հարցադրումներն ավելորդ
են: ԱԺ պատգամավորների ճնշող մեծամասնությունը գործարար ծագում ունեն և այս օրենքը իսկապես ռիսկային է խոշոր ձեռնարկատիրության համար:
Բնականաբար օրենքի նախագծողները այս հանգամանքը քաջ գիտակցում էին և չեմ էլ ուզում մտածել, որ մեր Կառավարությունը այնքան միամիտ է, որ կարող է նման նախագիծ դնել շրջանառության մեջ' չկանխատեսելու հնարավոր ընդիմությունը ԱԺ
կողմից:
Հետևաբար օրենքի ճակատագիրը կարող է ունենալ 3 ելք.
Ա/ Կառավարությունը լռելյայն կհամաձայնի ԱԺ մեծամասնության դիրքորոշման հետ և հետ կվերցնի նախագիծը
Բ/ Նախագահի միջնորդությամբ օրենքը տոտալ մեթոդներով կդառնա օրենք
Գ/ Նախագահը իր նախաձեռնությամբ կամ ԱԺ Նախագահի կամ Վարչապետի առաջարկով կարձակի Ազգային Ժողովը ՀՀ Սահմանադրության 74.1 հոդվածի ա մասի համաձայն:
Ինչպես նշեցի Ա տարբերակի մասին մտածելն անիմաստ է, քանի որ վստահ եմ ազգային Կառավարության խոհեմության և հեռատեսության մեջ, հատկապես որ նման անհեռատեսությունը կարող է ավարտվել Կառավարության հրաժարականով' ԱԺ վստահությունը չվայելելու պատճառով:
Բ տարբերակը բավականին օրինաչափ և տրամաբանական է հայոց ներկայիս քաղաքական մշակույթի պայմաններում, սակայն այս տարբերակը նույնպես հետաքրքիր չէ, քանի որ ՀՀ Նախագահը պետք է որ չցանկանա գնալ սեփական թիմին ճնշելու տարբերակով, բացառությամբ այն դեպքում, եթե Նախագահը քաղաքական համակարգում ինքնահաստատվելու կարիք ունի կամ էլ իսկապես հավատում է սույն նախագծի
հանճարեղությանը:
Թերևս ամենահետաքրքրական տաբերակը կարող է դառնալ երրորդ' Գ տարբերակը հետևյալ սցենարով. առաջարկել Ազգային Ժողովին մի այնպիսի օրենսդրական նախագիծ, որը երբեք չի արժանանա ԱԺ մեծամասնության հավանությանը: Եթե խնդիրը իսկապես այդպես է դրված, ապա այս նախագծից ավելի հանճարեղ տարբերակ չկա:
Իսկ եթե կա անհամաձայնություն ստեղծելու անհրաժեշտություն, ապա ծրագրավորվում է ՀՀ Ազգային Ժողովի արձակում: Իսկ ինչու՞ կարող է ՀՀ Նախագահը հետաքրքրված լինել նոր ԱԺ-ով:
1. Առկա է տերպետրոսյանական ընդիմությունը քաղաքական իրական հարթություն
բերելու անհետաձգելի պահանջը: Երևան քաղաքի ընտրությունների արդյունքում այդ
փորձը արվեց, սակայն ՀԱԿ-ը գտնվեց բավականին խոհեմ և հրաժարվեց իր մանդատներից:
Անվիճելի է այն հանգամանքը, որ ՀԱԿ-ը Հայաստանի քաղաքական շուկայում հսկայական
բաժնեմաս ունի: Եթե ՀԱԿ-ը հայտնվի ԱԺ, երկու երեք տարին բավական է, որ այն
սպառի իր ծայրահեղական ուժերը և հասարակության կողմից ընկալվի իբրև նորմալ
ընդիմություն, ինչպիսին Ժառանգությունն է:
2. Նախագահը հետաքրքրված է սերնդափոխություն իրականացնելու գաղափարով: Այս
հանգամանքը ապացուցում է ՀՀ Կառավարության անդամների միջին տարիքը: Հաջորդ
Ազգային Ժողովը նույնպես պետք է լինի երիտասարդ, տեխնոկրատ և արևմտամետ:
3. Ազգային Ժողովի տրամաբանությունը, կառուցվածքը և արդիականությունը որևէ
կերպ չի համապատասխանում հայոց արտաքին քաղաքականության և ներքին
բարեփոխումների պահանջներին:
Եվ վերջապես այս ամենը հաստատում է այն միտքը, որ քարոզարշավը սկսվում է ընտրություններից անմիջապես հետո:
Ինչու՞ արձակել ԱԺ-ն

Վիկտոր Ենգիբարյան
«Հայաստանի եվրոպական շարժում» ՀԿ նախագահ