Լրահոս

23.02.2013 19:22


Տիգրան Ուրիխանյան. «Վահան Բաբայանի հարցը ԱԺ էթիկայի հանձնաժողովի կազմում քննարկման ենթակա չէ»

Տիգրան Ուրիխանյան. «Վահան Բաբայանի հարցը ԱԺ էթիկայի հանձնաժողովի կազմում քննարկման ենթակա չէ»

Անկեղծ զարմանքով եմ վերաբերվում այսօր մամուլում շրջանառվող ասեկոսեներին, իբր էթիկայի հանձնաժողովի կազմից ԱԺ պատգամավոր, ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ պարոն Վ. Բաբայանին հետ կանչելու ԲՀԿ որոշման վերաբերյալ:

Չեմ հասկանում նաև ինչ է նշանակում «ԲՀԿ-ն որոշել է»: Ի՞նչ նկատի ունեն հնարողները՝ ղեկավարին, որն այս պահին Հայաստանում չի գտնվում, քաղաքական խորհրդին, թե խորհրդարանական խմբակցությանը:

Թեպետև լրագրողներից մեկի հարցին պատասխանելիս արդեն իսկ հերքել էի այդ խոսակցությունները, այնուամենայնիվ հարկադրված եմ պաշտոնապես հայտարարել, որ որևէ քննարկում տվյալ հարցի շուրջ տեղի չի ունեցել և Վահան Բաբայանի հարցը ԱԺ էթիկայի հանձնաժողովի կազմում քննարկման ենթակա չէ:

ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյան

Այս խորագրի վերջին նյութերը