ԱՄՆ-ում կինը ձերբակալվել է որդու 16–ամյակին մերկապարուհիներ կանչելու համար
Ուշագրավ դեպք է տեղի ունեցել ԱՄՆ-ի Նյու-Յուրք նահանգի Սարատոգա քաղաքում: 33–ամյա Ջունի Վիջերին մեղադրանք է ներկայացվել անչափահասներին վտանգելու համար: Բանն այն է, որ իր որդու 16–ամյակի կապակցությամբ կազմակերպված խնջույքին, որտեղ ներկա են գտնվել ոչ միայն չափահասները, այլ նույնիսկ 13 տարեկանից ցածր երեխաներ, Ջունին մերկապարուհիներ էկանչել, իսկ խնջույքի նկարները շուտով հայտնվել են սոցիալական ցանցում:
Նկարները պատահական տեսել է Ջունիի տղայի ընկերներից մեկի մայրը, ով դիմել է համապատասխան մարմիններին, ինչից հետո Վիջերենի դեմ քրեական գործ է հարուցվել: Իսկ մերկապարուհիներին տրամադրող գործակալությունը հայտնել է, որ տեղյակ չի եղել խնջույքի մասնակիցների տարիքից, այդ իսկ պատճառով կազմակերպությանը մեղադրանք չի ներկայացվել:
ԱՄՆ-ում կինը ձերբակալվել է որդու 16–ամյակին մերկապարուհիներ կանչելու համար
Ուշագրավ դեպք է տեղի ունեցել ԱՄՆ-ի Նյու-Յուրք նահանգի Սարատոգա քաղաքում: 33–ամյա Ջունի Վիջերին մեղադրանք է ներկայացվել անչափահասներին վտանգելու համար: Բանն այն է, որ իր որդու 16–ամյակի կապակցությամբ կազմակերպված խնջույքին, որտեղ ներկա են գտնվել ոչ միայն չափահասները, այլ նույնիսկ 13 տարեկանից ցածր երեխաներ, Ջունին մերկապարուհիներ է կանչել, իսկ խնջույքի նկարները շուտով հայտնվել են սոցիալական ցանցում: