Ոստիկանապետը հանձնարարել է օրինահարգություն պահանջել հանրային հավաքների մասնակիցներից
Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը կարգադրել է ամեն օր հաշվետվություն ներկայացնել ընտրախախտումների քննության ընթացքի վերաբերյալ և արդյունքների մասին պարբերաբար իրազեկել հասարակությանը: Այս կարգադրությունը ոստիկանապետը հնչեցրել է երեկ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում, տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից:
Ոստիկանության պետն անդրադառնալով արտաքին ծառայության խնդիրներին՝ ընդգծել է այդ ոլորտում իրականացվող աշխատանքի գլխավոր սկզբունքները: Վլադիմիր Գասպարյանը ստորաբաժանումների ղեկավարներից պահանջել է ուսումնասիրել ընտրատեղամասերում կատարված տեսագրությունները և ըստ արդյունքների, կարգապահական տույժի ենթարկել իրենց ծառայությունը ոչ պատշաճ կատարած ոստիկաններին, իսկ հանցակազմի առկայության դեպքում դնել նաև քրեական պատասխանատվության հարցը: Այս համատեքստում անհրաժեշտ է ուսումնասիրել նաև զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած բոլոր հաղորդումներն ու ահազանգերը, կատարել պատշաճ քննություն և հասարակությանը ներկայացնել օրինախախտ ոստիկաններին: Վլադիմիր Գասպարյանը հանձնարարել է օրինահարգություն պահանջել նաև հանրային հավաքների մասնակիցներից՝ կազմակերպիչներին բացատրելով օրինականության պահպանման անհրաժեշտությունը: Դրան ոստիկանությունը կարող է հասնել բացառապես վերքաղաքական, վերկուսակցական, վերանձնային սկզբունքայնությամբ և հանրության հավանությանն արժանացած գործելակերպով: Ոստիկանության ծառայողներից օրինապահություն ու հանդուրժողականություն պահանջելով հասարակության հանդեպ՝ Վլադիմիր Գասպարյանը հրահանգել է միևնույն ժամանակ անհանդուրժող լինել իրենց օրենքից և օրինականությունից վեր դասողների, ոստիկանի նկատմամբ ոտնձգություն կատարողների, համակեցության կանոնները ոտնահարողների դեմ:
Խորհրդակցության ավարտին Վլադիմիր Գասպարյանն ընդգծել է, որ չնայած ծանրաբեռնվածությանը՝ ոստիկանության ստորաբաժանումները պարտավոր են լիարժեք իրականացնել իրենց գլխավոր գործառույթը՝ պայքար հանցավորության դեմ, հանցագործությունների կանխարգելում և բացահայտում, հասարակական կարգի պահպանում:
Ոստիկանապետը հանձնարարել է օրինահարգություն պահանջել հանրային հավաքների մասնակիցներից
Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը կարգադրել է ամեն օր հաշվետվություն ներկայացնել ընտրախախտումների քննության ընթացքի վերաբերյալ և արդյունքների մասին պարբերաբար իրազեկել հասարակությանը: Այս կարգադրությունը ոստիկանապետը հնչեցրել է երեկ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում, տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից:
Ոստիկանության պետն անդրադառնալով արտաքին ծառայության խնդիրներին՝ ընդգծել է այդ ոլորտում իրականացվող աշխատանքի գլխավոր սկզբունքները:
Վլադիմիր Գասպարյանը ստորաբաժանումների ղեկավարներից պահանջել է ուսումնասիրել ընտրատեղամասերում կատարված տեսագրությունները և ըստ արդյունքների, կարգապահական տույժի ենթարկել իրենց ծառայությունը ոչ պատշաճ կատարած ոստիկաններին, իսկ հանցակազմի առկայության դեպքում դնել նաև քրեական պատասխանատվության հարցը: Այս համատեքստում անհրաժեշտ է ուսումնասիրել նաև զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած բոլոր հաղորդումներն ու ահազանգերը, կատարել պատշաճ քննություն և հասարակությանը ներկայացնել օրինախախտ ոստիկաններին:
Վլադիմիր Գասպարյանը հանձնարարել է օրինահարգություն պահանջել նաև հանրային հավաքների մասնակիցներից՝ կազմակերպիչներին բացատրելով օրինականության պահպանման անհրաժեշտությունը: Դրան ոստիկանությունը կարող է հասնել բացառապես վերքաղաքական, վերկուսակցական, վերանձնային սկզբունքայնությամբ և հանրության հավանությանն արժանացած գործելակերպով:
Ոստիկանության ծառայողներից օրինապահություն ու հանդուրժողականություն պահանջելով հասարակության հանդեպ՝ Վլադիմիր Գասպարյանը հրահանգել է միևնույն ժամանակ անհանդուրժող լինել իրենց օրենքից և օրինականությունից վեր դասողների, ոստիկանի նկատմամբ ոտնձգություն կատարողների, համակեցության կանոնները ոտնահարողների դեմ: